Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը հարցնում էր, թե կինոթատրոնի համակարգիչը որպես աթո՞ռ է օգտագործվել

Հուլիս 17,2012 18:29

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, շարունակում է «Մոսկվա» կինոթատրոնից 2010թ. 5 միլիոնի գողության փաստով մեղադրվող Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այսօր դատարանը տուժող ճանաչված կինոթատրոնի տնօրինությունից ստացավ փաստաթղթեր: Մասնավորապես, «տոմսերի վաճառքի վրիպումներից խուսափելու համար» նոր համակարգի ներդրման համար սերվերի կիրառման, գանձապահների մոնիտորները փոխելու, 2010 թ.ապրիլի 1-ի կարգադրությունը համակարգչային ծրագրի ներդրման համար հանձնաժողով ստեղծելու մասին փաստաթղթերը եւ հանձնաժողովի կողմից կայացրած ակտը: Ըստ այդ ակտի` կինոթատրոնի գլխավոր համակարգիչը դուրս է գրվել շահագործումից եւ հանձնվել համակարգչային խաղերի սրահ:

Պաշտպաններից Լուսինե Սահակյանին չհամոզեցին այս փաստաթղթերը, քանի որ նրա կարծիքով՝ «համակարգչի դուրս գրելը» դեռ չէր նշանակում, թե համակարգչի ճակատագիրը պարզվեց: Նա հանդես եկավ հայտարարությամբ, ասելով. «Ի՞նչ եղան համակարգիչները, քանդվեցի՞ն, որպես աթո՞ռ ծառայեցին ինչ-որ մեկի համար, աղբը նետվե՞ց: Ոչ մեկն իրավունք չունի ասել, թե դուրս է գրել: Նույնիսկ, եթե հարկային ստուգում լինի, հարցը կրկին բարձրացվելու է»:

ՀՀ փաստաբանների պալատի անդամը միջնորդեց, որպեսզի դատարանը հացաքննի տւժող ճանաչված կինոթատրոնի տնօրենին, որը դատարանում էր: Կարճ հարցաքննության ժամանակ տնօրենն ասաց, որ համակարգիչը տրվել է 2 աշխատակիցներին, որոնք որպես պահեստամաս օգտագործել են այն:

Թե ինչո՞ւ է «գլխավոր համակարգիչը» դիտվում գլխավոր ապացույց, հավանաբար պարզ դառնա հաջորդ նիստին:

Դատարանը բավարարեց այդ աշխատակիցներին դատակոչելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը:

Վաղը կշարունակվի դատաքննությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031