Գիտության մեջ մարդուն վերծանելու համար կան տարբեր մեթոդներ: Թվագիտությունն իր հերթին փորձում է ուրույն մեթոներդով (հաշվարկներով) հասկանալ մարդու էությունը, կենսակերպը, բնավորության գծերը և այլն: Այդօրինակ հաշվարկով կարող ենք իմանալ նաև զույգերի սեռական համատեղելիությունը: Պատրաստ ե՞ք:
Պատկերացնենք` զույգից մեկը ծնվել է 25-ին, իսկ մյուսը` 8-ին: Եթե ծննդյան թիվը երկու թվից է բաղկացած (օրինակ` 25), այն պետք է վերածել միանիշ թվի`2+5=7: Այնուհետև գումարել երկու անձի ծննդյան թվերը, օրինակ այսպես` 7+8=15, որը կրկին պետք է վերածել միանիշ թվի` 1+5=6: Ուստի, մեր օրինակի դեպքում սեռական համատեղելիության միավորը 6-ն է:
Ըստ բազմաթիվ մասնագետների (www.astrologie.ro)` սեռական համատեղելիության թվերի նշանակությունը հետևյալն է.
1 – մեկը խորհրդանշում է պայքար և արտահայտվելու ցանկություն: Սեռական տեսանկյունից երկու անձի համար բավականին դժվար կլինի միմիանց հասկանալ, քանի որ ոչ մեկը չի ցանկանում գնալ փոխզիջման:
2 – այս դեպքում զույգի հարաբերությունները գրեթե կատարյալ են, որովհետև այդտեղ առկա են բնականություն, կիրք և ամուր զգացմունք:
3 – ը բացահայտում է հանկարծակի սեռական կապերի և անակնկալների սիրահարներին: Սակայն ավելի կայուն հարաբերությունների համար անհրաժեշտ է ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել սիրային գործում:
4 – ը բացահայտում է ընկերական և մտերմության վարքագիծ: Այդօրինակ զույգերն կարող են միմիանց հասկանալ ընդամենը մեկ հայացքից: Չի բացառվում նաև պլատոնական սերը, որը սեռական կապ չի պարդադրում:
5 – ը խորհրդանշում է սպասողականությունն ու հիասթափությունը: Սեռական կապերը հանկարծակի և անկայուն են: Սպասողականությունը և փոխըմբռնման պակասի պատճառով հարաբերություները կարող են վերածվել քաոսի:
6 ունեցող զույգերն անկախ են: Նրանք հարգում են իրար, կյանքի գրեթե բոլոր բնագավառներում` պարգևելով միմիանց քնքշանք և հաճելի պահեր: Սիրային և սեռական հարաբերությունները կայուն են:
7 – ը բացահայտում է վստահության պակաս: Այնուամենայնիվ, սեռական հարցում զույգը ցուցաբերում է որոշ թուլություններ, որոնք անպայման կարող են ազդել փոխհարաբերությունների վրա: Վստահությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է բացահայտ շփվել:
8 – ի դեպքում զույգի տարբերությունն ակնհայտ է, և փոխհարաբերության կայունությունն ու ներդաշնակությունը կախված են միայն նրանցից:
9 – ը ցույց է տալիս անցողիկ սիրային կապ, որը շատ արագ է կորցնում իր հմայքն ու հետաքրքրությունը: Հարաբերությունը պահպանելու համար պետք է մի փոքր ջանք գործադրել:
Ելենա Չոբանյան