Վրաստանում ձերբակալվել են միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կոալիցիայի երեք ներկայացուցիչներ։
«Ռեգնում» լրատվական գործակալության վկայությամբ, երեկ երեկոյան ձերբակալված գործիչներն են Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Մերաբ Կաճախիձեն եւ Ազգային համաժողովի անդամներ Տարիել Կարդավան ու Թեմուր Շեկլաշվիլին։
«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, ընդդիմադիր գործիչների ձերբակալության կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել երկրի ներքին գործերի նախարարությունը` պնդելով, որ նրանք մաս են կազմել հանցավոր սխեմայի, որով նախատեսվում էր «Վրացական երազանք»-ի տրամադրության տակ եղած ֆինանսական միջոցները բաշխել տասնյակ ֆիզիկական անձանց միջեւ, ապա նվիրատվությունների ձեւով ետ ստանալ նրանցից։ Այդ սխեմայի նպատակը, ըստ վրաց իրավապահների, երկրում գործող օրենսդրական սահմանափակումները շրջանցելը եւ «Վրացական երազանք»-ի ֆինանսական միջոցները օրինականացնելն էր։
Ազատություն» ռադիոկայան