«Ելակետ» ակումբի այսօրվա հյուրերն էին ՀՀ Կրթության և գիտության նախարարության մասնագիտական կրթության բաժնի պետ Կարեն
Վարդանյանը և ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի գործարար ուսումնական
ծրագրերի ղեկավար Վահագն Հովհաննիսյանը, ովքեր խոսեցին «Միջին մասնագիտական կրթության համապատասխանելիությունը
աշխատաշուկայի պահանջներին» թեմայով:
Ներկայացնելով աշխատաշուկայում պահանջարկի և առաջարկի
համապատասխանելիությունը, Վահագն Հովհաննիսյանը փաստեց, որ հայաստանյան աշխատաշուկայի ձեւավորման գործում մեծ դեր ունի միջին մասնագիտական կրթության ապահովումը. «Դրան հատկապես նպաստում է ԿԳ նախարարության հետ ստորագրած հուշագիրը, ըստ որի՝ գործարարներն ուղղորդում են կրթական հաստատություններին՝ ուսումնական պրակտիկայի ճիշտ կազմակերպման գործում: Ըստ այդմ, նախարարությունը նախապես արձանագրում է, թե ինչ չափանիշներով մասնագետներ է պետք պատրաստել»: Պարոն Հովհաննիսյանը հավելեց, որ աշխատաշուկայում հատկապես մեծ պահանջարկ կա շինարարների, խոհարարների, մատուցողների, բուժքույրերի եւ վարորդների:
Կարեն Վարդանյանն ասաց, որ 2008թ-ից ի վեր՝ մշակվել եւ կիրառվել են համապատասխան կրթական չափորոշիչներ, վերապատրաստվել են մասնագետներ, ինչը հետագայում կնպաստի երիտասարդ մասնագետների գործազրկության քանակի նվազեցմանը. «2011թ-ին 800.000 երիտասարդից աշխատանք է ունեցել միայն 40 տոկոսը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ