«Միսս Հայաստան-2012» մրցույթի հաղթող ճանաչված 20-ամյա Աննա Առաքելյանը չի մասնակցելու օգոստոսի 18-ին Մոնղոլիայի Օրդոս քաղաքում կայանալիք «Միսս Աշխարհ 2012» մրցույթին:
«Միսս Հայաստան» ազգային գործակալությունից «Մեդիալաբին» տեղեկացնում են, որ հովանավոր չգտնելու պատճառով, Հայաստանը չի կարող ներկայանալ մրցույթին:
«Միսս Աշխարհ» գեղեցության մրցույթը իր հեռարձակման պայմանագիրը վաճառել է «Արմենիա» հեռուստաընկերությանը, որը նույնպես չի կարող հովանավորել մասնակցության համար մրցույթին:
«Եթե Հ2-ը հեռարձակեր, խնդիր չէր լինի, բայց քանի որ կարճ ժամանակում պարզվեց, որ հեռաձակման պայմանագիրը գնել է «Արմենիա» հեռուստաընկերությունը, մենք չենք կարող մինչեւ մրցույթի մասնկացության վերնջնաժամկետը՝ հուլիսի 24-ը, հովանավոր գտնել: Այսինք այստեղ կանոնակարգային կետի խախտում էլ կա»,- ասում է «Միսս Հայաստան» ազգային գործակալության ներկայացուցիչը:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 10-20 մլն դրամ՝ վճարների, հագուստների եւ այլ ծախսերի համար: Նշենք, որ սա առաջին անգամ էր, որ Հայասատնը պետք է մասնակցեր «Միսս Աշխարհ» մրցույթին:
Գործակալությունից նշում են, որ չնայած բոլոր չիրականացած սպասելքիներին՝ առաջիկայում Աննա Առաքելյանը կմասնակցի այլ գեղեցկության մրցույթների:
Հիշեցնենք, որ այս տարի գարնանը 5-ամյա ընդմիջումից հետո առաջին անգամ անցկացված «Միսս Հայաստան» մրցույթին մասնակցել էին 18-24 տարեկան 18 գեղեցկուհիներ, որոնցից հաղթող էր ճանաչվել 20-ամյա Աննա Առաքելյանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ