Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկությունների հեղինակները կհրավիրվեն աշխատանքային խմբի նիստերին

Հուլիս 17,2012 16:58

Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորումը, որի մաս է կազմում «ՈւրբանԼաբ Երևան» քաղաքաշինական ժողովրդավարացման ինստիտուտը հանդես է եկել հայտարարությամբ, որում արտահայտված են մայրաքաղաքի քաղաքաշինական մի շարք հիմնախնդիրների հետ կապված մտահոգություններ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ինստիտուտի նախագահ Ս. Պետրոսյանը գրում է. «ՀՀ կառավարության կայքից տեղեկացանք, որ 23 մայիս 2012թ. ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն Երևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման կանոնակարգման աշխատանքների վերաբերյալ, որի արդյունքում ստեղծվել է աշխատանքային խումբ»:

Գրության մեջ ծանուցվում  է, որ  միավորումը «հայտնում է իր մտահոգությունը նշված գործընթացում ոչ միայն ներկայացված չլինելու համար, այլև թե խորհրդակցության, թե  աշխատանքային խմբում հանրային սեկտորի ներկայացուցիչների իսպառ բացակայության համար»:

Հայտարարությունում կոչ է արվում հանրապետության կառավարությանը արմատապես փոխել ինչպես Երևանի, այնպես էլ ողջ երկրի տարածքում քաղաքաշինական գործունեության նկատմամբ վերաբերմունքն ու ապահովել հանրության լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը նմանատիպ գործընթացներին և առաջարկվում է Երևանի Փոքր կենտրոնի կառուցապատման և շինարարության կանոնակարգման աշխատանքային խմբում ընդգրկել նաև «վերջին տարիներին հասարակության աջակցությունը վայելած նախաձեռնությունների ներկայացուցիչ մասնագետների և ակտիվիստների:

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հայտարարությունը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը ի տնօրինություն հասցեագրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, իսկ վերջինս էլ այն վերահասցեագրել է Երևանի գլխավոր Ճարտարապետ Նարեկ Սարգսյանին: Նա էլ նշված գրությունը ուղարկել է  Երևանի Փոքր կենտրոնի կառուցապատման կանոնակարգման համար օրենսդրական առաջարկությունների, նախագծերի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար Ռուզաննա Ալավերդյանին:

ՀՀ  քաղաքաշինության նախարարի տեղակալը գրության հեղինակին պատասխանել է, որ գնահատում է նրա հետաքրքրությունները և վստահեցնում, որ «առաջարկություններ ներկայացնելու դեպքում դրանք կքննարկվեն աշխատանքային խմբի կողմից և կտեղադրվեն ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքում»:

Պատասխանի վերջում Ռուզաննա Ալավերդյանը նշում է. «Առաջարկությունների հեղինակները կհրավիրվեն աշխատանքային խմբի նիստերին»:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031