Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախարարն ընդունել է մրցույթից դուրս մնացած դիմորդների ծնողներին

Հուլիս 17,2012 16:50

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքում դրական միավորներ ստացած, բայց բուհ չընդունված մի շարք դիմորդների ծնողների: Վերջիններս նախարարի մոտ ընդունելություն էին խնդրել` առաջարկով` բուհերում ավելացնել լրացուցիչ տեղեր` առավել մեծ թվով դիմորդների հնարավորություն ընձեռելու վճարովի հիմունքներով ընդունվել բուհեր: Լսելով ծնողների բողոքներն ու առաջարկները` նախարարը նշել է, որ հասկանում է ծնողների անհանգստությունը, որը, սակայն, ըստ Արմեն Աշոտյանի անհարկի է, քանի որ այս տարի առաջին անգամ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդներին հնարավորություն է տրվել մինչև հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել թափուր տեղերի մրցույթին` թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ թափուր տեղերի մրցույթին կարող են հայտ ներկայացնել նաև ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած այն դիմորդները, ովքեր առաջին կամ լրացուցիչ փուլերում բուհերում չեն հայտագրվել: Լրացուցիչ փուլի մասնագիտությունների ցանկում, համաձայն նախարարի նշած տեղեկատվության, պետական և ոչ պետական բուհերում առկա են համապատասխանաբար ավելի քան 4300 և 3700 թափուր տեղեր:
Ծնողների մյուս անհանգստությունը կապված էր, ըստ վերջիններիս կարծիքի, այս տարի որոշ բուհերում բարձր անցողիկ բալերի առկայությամբ: Ի պատասխան` Արմեն Աշոտյանը պարզաբանել, որ այս տարի որոշ մասնագիտությունների գծով անցողիկ բալն իսկապես բարձր է, համեմատած նախորդ տարիների հետ, որը, սակայն, ըստ նախարարի, կարելի է բացատրել նաև “Հայոց լեզու և գրականություն” առարկայից ստացված բարձր գնահատականների արդյունքով:
Ի մի բերելով հանդիպման արդյունքները և հաջողություն մաղթելով բոլոր դիմորդներին` նախարարը ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ այլևս ոչ մի լրացուցիչ տեղ չի ավելացվելու և ծնողներին կոչ է արել` լավագույնս օգտվել այս տարի առաջին անգամ ընձեռված հնարավորությունից` մասնակցել թափուր տեղերի կամ հեռակա ուսուցման ընդունելության մրցույթներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031