Հուլիսի 19-ին ԼՂՀ նախագահի ընտրությունները կարող են էապես նպաստել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։
Ըստ ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ դա մեզ համար լրջագույն կռվան կարող է լինել բանակցային գործընթացում ասելու, որ «մենք գործ ունենք կայացած ժողովրդավարական պետության հետ, որտեղ գործում են ժողովրդավարական բոլոր ինստիտուտները, որտեղ տեղի ունեցող ընտրություններն իրենց անցկացման որակով շատ ավելի ժողովրդավար են, շատ ավելի ազատ ու թափանցիկ են, քան տարածաշրջանի բազմաթիվ երկրներում տեղի ունեցող խորհրդարանական ընտրությունները»:
Ընդգծելով, որ ԼՂՀ նախկին բոլոր ընտրություններն անցել են ժողովրդավարության չափանիշնեին համապատասխան տիկին Զոհրաբյանը նշեց, որ հուլիսի 19-ի ընտրությունները չպետք է զիջեն նախորդնեևին, հակառակ դեպքում «Դա որոշակիորեն կթուլացնի մեր դիրքերը, եւ մեր լրջագույն կռվաններից մեկը կպակասի»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ