Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց ծնվեց «ֆուտբոլային դիվանագիտությունը» (Տեսանյութ)

Հուլիս 17,2012 16:28

Լուսանկարը՝ Արման Վեզիրյանի

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կազմակերպած «Հայ-թուրքական հարաբերությունների արդի վիճակը» թեմայով քննարկման ժամանակ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը հիշեց, որ դեռ 2007 թվականին իրենք դիմել էին, այսպես կոչված, դոնոր կազմակերպություններին՝ հայ-թուրքական հարաբերությունները հասարակական մակարդակում զարգացնելու համար: Արձագանքել էր միայն ԱՄՆ դեսպանատունը:

Մինչ Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականներին բախտ կվիճակվեր միմյանց դեմ պայքարելու, ինչի արդյունքում էլ ծնվեց «ֆուտբոլային դիվանագիտությունը», «Ասպարեզ» ակումբը քանիցս փորձել է Կարսի վիլայեթի եւ Գյումրու լրագրողների միջեւ ֆուտբոլային խաղեր կազմակերպել: Խաղերը ոչ մի անգամ չեն կայացել, քանի որ, ըստ Բարսեղյանի, Անկարան «դաբրո» չի տվել: Գյումրեցի լրագրողներին, սակայն, հաջողվել է ֆուտբոլ խաղալ Կարսում: Այնտեղ գտնված ժամանակ նրանք պարզապես փողոցում հավաքված տղաներին են առաջարկել ֆուտբոլ խաղալ: Հետո, պարզվել է, որ տղաները ինչ-որ գործարանի ֆուտբոլի թիմի խաղացողներ են: Խաղն ավարտվել է 15-13 հաշվով՝ հօգուտ թուրքերի:

Այս պատմությունը ներկայացնելուց հետո Լեւոն Բարսեղյանը կատակեց՝ «Երեւի էդտեղից վերցվեց եւ զարգացվեց «ֆուտբոլային դիվանագիտությունը»:

Թե ինչպե՞ս է տեսնում հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը Լեւոն Բարսեղյանը՝ դիտեք տեսանյութում.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031