Շաբաթ օրը հանրապետության տարբեր քաղաքներից ու մարզերից հարյուրավոր ծնողներ էին եկել Վանաձորի Հայրենական մեծ պատերազմում նահատակված զինվորների հուշարձան կոթող, որտեղ առաջին անգամ հայրենիքին անմնացորդ ծառայելու երդում էին տալու զորամասերից մեկի նորակոչիկ իրենց զավակները:
Գարնանային զորակոչի մեկ-մեկուկես ամիսն էլ բավական էր եղել, որպեսզի ծնողները «չճանաչեին» հասունացած, ամրապնդված ու լրջացած որդիներին: Նրանք հրամանատարների ու հարազատների առջեւ երդվեցին ոչինչ չխնայել հարազատ երկրի սահմաններն ու խաղաղությունը պաշտպանելու համար: Եվ նրանց ձայնում ուժ ու վստահություն կար իրենց ուժերի նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև