Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Մազմանյանը՝ «Հարսնաքարում» տեղի ունեցածի մասին. Հայրապետյանը մեզանից ահավոր վիճակում է

Հուլիս 17,2012 16:14

Այսօր «Սլաք» ակումբում, Պետրոս Ղազարյանին պատասխանելուց հետո, Արմեն Մազմանյանը կարծիք հայտնեց «Հարսնաքարում» պատահածի վերաբերյալ: Ռեկտորը նկատեց, որ այն չի տեղավորվում մարդկային ուղեղի եւ բարոյականության մեջ. «Սա ոչ կուսակցական խնդիր է, ոչ իշխանական, որովհետեւ նույն ընդդիմադիրներն էլ են քայլում՝ ետեւներից 5 հատ «Համեռ» եւ վեց հատ «բուլտերիեր» գցած: Այդ թատրոնի պատճառով թիկնապահների շրջանում աստիճանաբար կարծիք է ստեղծվում, որ իրենք բուտկաների մեջ նստելով՝ պահանջարկված մարդիկ են դառնում: Մինչդեռ այդպիսիներին պետք է օրենքով տրորել, ճզմել եւ ոչնչացնել: Նույն թիկնապահների պատմությունը կար նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, երբ ամիսը մեկ մարդ էր կորում»:

Արմեն Մազմանյանի խոսքով՝ Ռուբեն Հայրապետյանին պետք չէ օգտագործել Հանրապետական կուսակցությանը պատժելու համար. «Դա ծայրահեղություն է եւ ծիծաղելի: Հայրապետյանի երկու էջանոց մեղայականը կարդալուց հետո հասկացա, որ այդ դեպքով նա իսկապես ապրելու է մինչ կյանքի վերջը, չնայած, որ հրաման տվողը չէ: Չեմ կարծում, որ Հայրապետյանն իրեն լավ է զգում. ներքուստ նա մեզանից ահավոր վիճակում է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031