Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան «Հեռու չէ այն օրը, երբ Միկա Դանիելյանը կափսոսա»

Հուլիս 17,2012 16:10

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանի հասարակական շարժման մասին քննադատություններին:  Նշենք, որ Epress.am-ին տված հարցազրույցում նա մասնավորապես ասել է.«Այսպես կոչված հասարակական շարժումների գործողություններն ինձ համար անհասկանալի են: Օրինակ, ինչպե՞ս է ի հայտ եկել Ռուբեն Հայրապետյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից զրկելու պահանջը: Ոմանք փաստարկում են, որ ՀՖՖ-ն «Հայաստանի դեմքն է»: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նույն հաջողությամբ ղեկավարում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Եվ ի՞նչ: Նրա թիկնապահները մարդ չե՞ն ծեծել: Կամ Սերժ Սարգսյանի չի՞ ղեկավարում Շախմատի ֆեդերացիան: Իսկ նրա թիկնապահները կամ ուժային մարմինները մարդկանց չե՞ ն սպանել: Սպանել են, սպանում են և սպանելու են: Ինչո՞ ւ Օլիմպիական կոմիտեն ձեռք չեն տալիս: Թե՞ այնտեղ օլիմպիական չեմպիոններ են, և Ծառուկյանը կարող է նախաձեռնությունը ծեփել պատին, այո՞»:

«Նախ ասեմ, որ մեր քայլերը ուղղված չեն նրան, որ Միկա Դանիելյանի մոտ հավատ կամ վստահություն ներշնչենք, մեզ համար այս պահին ամենակարեւոր հարցը միջադեպի իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցն է: Մինչեւ Ռուբեն Հայրապետյանի մանդատի վայր դնելը՝ որոշ բախտագուշակներ մեր պահանջներից մեկի վերաբերյալ նույնպես ասում էին, որ ոչ մի բան էլ չի լինի, վայր չի դնի: Վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ պարոն Դանիելյանը կվերընթերցի իր հարցազրույցները եւ ափսոսանք կապրի:

Գիտեք, եթե այդ տրամաբանությունից դուրս գանք, որ նախկինում ինչ եղել է՝ նման արձագանք չի եղել, նշանակում է մենք զարգանալու տեղ չունենք, մենք միշտ պետք է մնանք  հին ու կոտրված տաշտակին: Կարող ենք ասել 37 թվին բարբարոսությունների շարք է եղել, ինչո՞ւ չենք պայքարել, կամ ասենք մեզ մեղադրեն 90-ականներին լռության մեջ: Այո եթե նախորդած դեպքերի դեմ կանգնեինք՝ Վահեի դեպքը չէր լինի: Բայց մենք ուզում ենք, որ այլեւս չկրկնվեն այս ցավոտ դեպքերը, ինձ համար կապ չունի թե Գագիկ Ծառուկյանի անվտանգության աշխատակիցներն են հանցագործները, Սերժ Սարգսյանի, թե Ռուբեն Հայրապետյանի, հանցագործը հանցագործ է,  եւ ոչ մի կապ չունի, թե որ կուսակցության ներկայացուցիչ կամ հովանավորյալ է»,- ասաց Դ. Սանասարյանը:

Ինչ վերաբերում է  Մ. Դանիելյանի այն ձեւակերպմանը, թե  Վահե Ավետյանի մահվան դեպքի վերաբերյալ  հասարակական ակտիվությունը  շարժում չէ, այստեղ քաղաքական ուժեր են խառնված, Դ. Սանասարյանը հակադարձեց.           «Քաղաքական ուժերը չեն կարող խառնված լինել, քանի որ մենք ենք մերժում կուսակցական միջամտությունները: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները նախաձեռնության անդամ են, եւ միեւնույն ժամանակ կուսակցության անդամ լինելով`  նրանք չեն դադարում Հայաստանի քաղաքացի լինել: Ես չեմ կարողանում հասկանալ այդ արհեստական բաժանումները: Ինքս կուսակցական եմ, բայց մինչ օրս ոչ ոք գոնե հրապարակային ինձ չի կապել կուսակցական շահեր հետապնդելու մեջ, քանի որ ինքս իմ քայլերով նման շահարկումների տեղ չեմ թողել: Այսքանից հետո ավելացնելու բան չունեմ, թող պարոն Դանիելյանը մնա իր համոզմունքներին դրանից քաղաքացիական հասարակությունը չի տուժի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031