Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացի օրենսդիրները մեղադրում են HSBC-ին

Հուլիս 17,2012 16:00

Ամերիկացի օրենսդիրները HSBC բանկին մեղադրում են թմրադիլերներին եւ ահաբեկիչներին Միացյալ Նահանգների բանկեր միլիարդավոր դոլարներ փոխանցելու հնարավորություն տալու մեջ։

ԱՄՆ-ի Սենատի հետաքննական կոմիտեի հրապարակած նոր զեկույցում մատնանշված է HSBC-ում տիրող «համատարած» անփութությունը խարդախության եւ փողերի լվացման փաստերի կանխման հարցում։

Ըստ զեկույցի, մասնավորապես, բանկի Մեքսիկայի մասնաճյուղը միայն մեկ տարվա ընթացքում Միացյալ Նահանգներ է տեղափոխել 7 միլիարդ դոլար կանխիկ գումար, ինչը կասկածներ է հարուցում,  որ բանկում լվացվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից գոյացած փողերը։

Նույն զեկույցի համաձայն` HSBC-ի Սաուդյան Արաբիայի եւ Բանգլադեշի մասնաճյուղերը, իրենց հերթին, առնչություն ունեն ահաբեկչության ֆինանսավորմանը։

HSBC-ն իր հայտարարությունում խոստացել է վերացնել մատնանշված թերությունները։

Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031