Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բուժաշխատո­­ղների նկատմամբ բռնության դեպքերի հաճախակիաց­­ող երևույթներ­­ի կապակցությ­­ամբ բաց նամակ

Հուլիս 17,2012 15:57

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՆԱԽԱԳԱՀ՝   ՊՆ.    Ս.  ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

 ԲԱՑ  ՆԱՄԱԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ  ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ  ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ   ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ  ՄԻՈՒԹՅԱՆ   IV-ՐԴ  ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ  ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՑ

 Հերթական համագումարի պատվիրակները, ներկայացնելով ճյուղի ավելի քան քսան հազար աշխատողների շահերը, լուրջ մտահոգություն են հայտնում առողջապահության ոլորտում ստեղծված ներկայիս իրավիճակի կապակցությամբ:

Վերջին տարիներին տագնապալի չափերի են հասնում բժիշկների  նկատմամբ բռնության դեպքերը: Մասնագիտական պարտականությունները կատարելիս  բուժաշխատողներն «արժանանում են» վիրավորանքների, ենթարկվում ծեծի, իսկ Գյումրիում շտապ օգնության բժշկի այցն ավարտվեց վերջինիս մահով: Համագումարի պատվիրակները խիստ դատապարտում են նա¨ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում ռազմական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու դեպքը, որը դարձավ  Վահե Ավետյանի մահվան պատճառ:

Համագումարի մասնակիցները գտնում են, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է նախ ¨ առաջ առողջապահության ոլորտում առկա խորը համակարգային խնդիրներով: Առ այսօր բոլոր իրականացվող բարեփոխումները, այդ թվում` համավճարային նոր համակարգի ներդրումը, չեն լուծում ամենակար¨որ` բնակչության լայն շերտերի համար բժշկական ծառայությունների հասանելիության խնդիրը:

Մարդկանց օրեցօր աճող դժգոհությունը ոլորտից առավել հաճախ վեր է ածվում ագրեսիայի հիվանդների հետ անմիջական շփման մեջ գտնվող բժիշկների հանդեպ:

Գոյություն ունեցող հիմնախնդիրները շարունակ կխորանան, քանի դեռ  պետության կողմից առողջապահության` որպես ազգի անվտանգության կար¨որագույն ինստիտուտի, ֆինանսավորման մակարդակը շարունակում է մնալ ընդամենը ՀՆԱ-ի 1,5 %-ի սահմանում, քանի դեռ ճյուղում պահպանվում է կանխիկ, ֆորմալ կամ ոչ ֆորմալ վճարումներ կատարելու անհրաժեշտությունը բուժսպասարկում ստանալու պահին, հատկապես բուժծառայությունների գների զգալի աճի պայմաններում, քանի դեռ չի գործում պարտադիր բժշկական ապահովագրությունը` որպես քաղաքացիների սոցիալական պաշտպանության համակարգ, քանի դեռ  օրենսդրական մակարդակով կանոնակարգված չեն «հիվանդ ¨ նրա հարազատներ – բուժաշխատող»  հարաբերությունները, հստակեցված չեն նրանց իրավունքները, պարտականությունները ¨ պատասխանատվությունները:

Համագումարի պատվիրակները հույս են հայտնում, որ Դուք` որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության երաշխավոր, կդրս¨որեք քաղաքական կամք ¨ կձեռնարկեք անհետաձգելի միջոցներ` ապահովելու որակյալ ¨ մատչելի բժշկական օգնություն ստանալու յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքը ¨ բուժաշխատողների աշխատանքի անվտանգության իրավունքը:

IV-րդ համագումարի պատվիրակների անունից`

 

 

ՀՄ  ՆԱԽԱԳԱՀ`  Գ. ԱՐՄԱՂԱՆՈՎԱ

ք. Երեւան       29 հունիսի` 2012թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031