Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերություններն ամենավատ վիճակում են ՀՀ անկախությունից ի վեր: «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պաշտոնական հարաբերությունները երեւի այդքան վատ վիճակում երբեք չեն եղել, ինչպես հիմա: Նույնիսկ այն ժամանակ, երբ չկային հստակ բանակցային՝ ֆուտբոլային օրակարգեր, կային բավականին բարձր մակարդակում եղող կոնֆեդենցիալ շփումներ»,-Aravot,an-ի հետ զրույցում ասաց Բորիս Նավասարդյանը: Իսկ թե հեռանկարում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Արձանագրությունների «վերակենդանացման» ի՞նչ տարբերակներ է տեսնում մեր զրուցակիցը՝ դիտեք տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ