Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյան. «Ով որ դա ասել է` հիմարություն է ասել»

Հուլիս 17,2012 15:07

«Պատգամավորներն իրավունք չունեն այսքան շուտ արձակուրդի գնալ: Պատգամավորների արձակուրդը սկսվում է հուլիսի 15-ից, ուստի հաշվի առնելով Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, որ իրենց պատգամավորներն արձակուրդների մեջ են ու դժվար թե կարողանան ստորագրել, փաստորեն, ԲՀԿ պատգամավորները օրենք են խախտել: Ոչ գործուղման են, ոչ էլ, ի՞նչ իրավունք ունեին  արձակուրդի գնալ»,- ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնության ստորագրահավաքի օրը ԱԺ-ի մոտ ակցիայի կազմակերպիչներն այսպիսի մեղադրանքներ էին հնչեցնում ԲՀԿ-ի հասցեին:

Մեզ հետ զրույցում «Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը նույնպես նշեց, որ պատգամավորների արձակուրդը պետք է սկսվի միայն հուլիսի 15-ին ու հարց է առաջանում, թե ինչո՞ւ են ԲՀԿ պատգամավորները դրանից շուտ գնացել արձակուրդ, ինչպես որ հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը այսպես արձագանքեց այդ մեղադրանքներին. «Ով որ դա ասել է` հիմարություն է ասել: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի արձակուրդ վերցնել իր հաշվին այն ժամանակ, երբ ցանկանում է»: Մեր հարցին` բոլոր չստորագրած պատգամավորները այդ օրը իրենց հաշվին արձակուրդո՞ւմ են եղել` նա պատասխանեց. «Իհարկե ոչ: Նվազագույնը 7 հոգի ինձ հայտնի է, որ այդ պահին պաշտոնապես գործուղումների մեջ են եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031