Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեր- Պետրոսյանի խարիզման, էլեկտորատն ավելի բարձր է, քան Քոչարյանինը` այսօրվա դրությամբ»

Հուլիս 17,2012 14:34

Լեւոն Տեր-Պետրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան: Սրանք այն անուններն են, որոնք այսօր շրջանառվում են նախագահական ընտրություններում որպես գործող նախագահին այլընտրանք հանդիսացող հավանական թեկնածուներ: Այսօր Aravot.am-ը «Սոցիոմետր» կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանից հետաքրքրվեց, թե այդ 3 թեկնածուներից ո՞րն է, ըստ իրեն, հաղթող:

Տեսականորեն բոլորն էլ հավանական են, բայց մենք պատրաստվում ենք հարցումների, կորոշենք, թե ընտրողները ինչ են մտածում այդ 3 թեկնածուների մասին, ես կարծում եմ` 4-ին, որն ավելի գրավիչ կլինի, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը, Օսկանյանը, Ծառուկյանը, Քոչարյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը կամ Վահան Հովհաննիսյանը, մենք հարցումները կանենք, կներկայացնենք ձեզ ու արդեն դուք կորոշեք, թե ինչու է մեր ժողովուրդը նման որոշում կայացրել կամ նման ընտրություն կատարել: Ես ժողովրդի տեղը չեմ կարող պատասխանել: Ես Իսկանդարյան չեմ, ես մյուս քաղաքական տեսաբանների նման չեմ, որ իմ կարծիքը վերագրեմ ժողովրդին կամ ինչ-որ մեկին: Ես փորձում եմ հասկանալ հանրային կարծիքը»:

Ըստ Ադիբեկյանի, ընդդիմությունը իրեն չի պատվիրի հարցումներ անել, եթե անի, դա չի տպագրի կամ կանի կասկածելի կենտրոնների կողմից. «Վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ բոլոր կենտրոնները, բացի «Սոցիոմետրից», չկարողացան կանխատեսել ընտրությունների արդյունքները, միայն մենք 100 տոկոսանոց արդյունք ստացանք: Մենք կօգնենք ընդդիմությանը կողմնորոշվել, թե որն է ավելի անցողիկ, ժողովրդի մոտ ընդունված թեկնածուն եւ թող աշխատեն նրա կողքը, նրա հետ: Մենք կօգնենք ընդդիմությանը, ի՞նչ է պատահել»:

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանն ասել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը խարիզմատիկ թեկնածու չէ, նա խարիզմատիկ էր 2008-ին, բայց այս տարիներին կորցրել է իր խարիզման: Ահարոն Ադիբեկյանի դիտարկմամբ` դա նրա մասնավոր կարծիքն է. «Նախորդ նախագահական եւ քաղաքապետի ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանն ուներ որոշակի էլեկտորատ, որն ավելի բարձր է, քան Ռոբերտ Քոչարյանինը` այսօրվա  դրվածքով: Կարող է Ռոբերտ Քոչարյանը, եթե հայտարարի, իր նախկին զինակիցները ոտքի կանգնեն, բայց քանի որ նա լռում է, Լեւոն Տեր-Պետրոսյանը մտնում է քաղաքական գործիչների հնգյակի մեջ, որը կարող է հավակնել նման բաների: Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր էլ ունի էլեկտորատ, ունի խարիզմա, մի մոռացեք, որ նա զինակիցներ է ունեցել, եղել է շարժման ղեկավար, նախագահ, մարդիկ կան, որ նրանից շատ բան են ստացել, օգուտներ են ձեռք բերել, դարձել են իշխանական, նրանք հո բոլորն էլ ապերա՞խտ չեն: Բոլոր դեպքերում մարդկային հիշողությունը կարճ է, ես դա գիտեմ, հիմա մենք սեպտեմբերին կտեսնենք, թե մեկնարկային փուլում ում են մարդիկ տեսնում, կուրվագծվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031