Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում կազմակերպվել էր ամառային վրանային ճամբար` հատուկ կարիքավոր անձանց համար

Հուլիս 17,2012 14:28

Հուլիսի 13-15-ը Բաբարդում կազմակերպվել էր ամառային վրանային ճամբար՝ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար: Հինգ տարի շարունակ Կապանում գործող Սյունիքի մարզի հաշմանդամների «Ողջի» հասարակական կազմակերպությունը հանդես է գալիս նման նախաձեռնությամբ, եւ այս տարի Կապանում կազմակերպված ճամբարին ընդգրկել էր 38 անձանց:

Կազմակերպության նախագահ Կամո Դավթյանի խոսքով` մարզում գնալով ավելանում է հաշմանդամություն ունեցողների թիվը, եւ նրանց հանգիստը կազմակերպելու եւ հետաքրքիր դարձնելուն է ուղղված ճամբարի անցկացումը: Հատուկ կարիքավոր անձանցից բացի` վրանային ճամբարին ընդգրկում են նաեւ ոչ հաշմանդամ երեխաների ու երիտասարդների` սահմանափակ կարողություն ունեցողներին ինտեգրելու հասարակությանը: «Այս տարվա անցկացված Ճամբարին մասնակիցներ կային ոչ միայն Կապանից, այլեւ Քաջարանից ու Գորիսից: Հյուրեր ունեինք նաեւ Արցախից` Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի 7 հոգուց բաղկացած խումբն էր միացել ճամբարականներին: Ղարաբաղի մեր գործընկերների հրավերով 10 հոգուց բաղկացած մեր խումբը ճանաչողական այցով հուլիսի 27-29-ը կմեկնի Արցախ», տեղեկացնում է Կամո Դավթյանը եւ նշում, որ Կապանում անցկացված եռօրյա ճամբարի կազմակերպմանը հովանավորել են Կապանի քաղաքապետարանը, «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ -նեւ «ԱԴԱ» ՍՊԸ-ն:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031