Երևանի քաղաքապետ Տարոն Մագարյանն Աբովյան 19 հասցեում ստորգետնյա հասարակական սանհանգույցի վերակառուցման հետ կապված` հանձնարարել է աշխատանքների իրականացման վայրում փակցնել համապատասխան տեղեկատվական ցուցանակ և միջոցներ ձեռնարկել իրազեկելու հանրությանն ընթացող աշխատանքների մասին:
«Աբովյան փողոցում մենք մեծ աշխատանքներ ենք տարել և որևէ կապիտալ շինարարություն այդտեղ չի ընթանում: Հաշվի առնելով Աբովյան փողոցում հետիոտների մեծ հոսքը` սեփականատիրոջ հետ համատեղ նախաձեռնվել է հասարակական սանհանգույցի վերակառուցման աշխատանքներ, որոնք կավարտվեն հնարավորին սեղմ ժամկետում»,-նշել է քաղաքապետը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրասպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ արտաքին և ներքին սանիտարական ոչ պատշաճ վիճակի պատճառով երթուղիներից դուրս է բերվել թվով 20 մեքենա: Զեկուցվել է նաև, որ զուգահեռաբար ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Նախորդ շաբաթ կայացել է 2 մրցույթ, որին մասնակցել են 11 երթուղիներ:
Զեկուցվել է, որ հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգերի տեղադրման ուղղությամբ արդեն մշակվել է տեխնիկական առաջադրանք և առաջիկայում կգործարկվի պիլոտային ծրագիրը:
Կարդացեք նաև
Զեկուցվել է նաև, որ վարչական շրջանների 2012 թվականի զարգացման ծրագրերով նախատեսված և շարունակվող ասֆալտբետոնե ծածկույթների վերականգնման աշխատանքների մեծ մասն ավարտված է:
Քաղաքապետը ևս մեկ անգամ հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել որակի ապահովումն ու ժամկետների պահպանումը:
Զեկուցվել է, որ կանգառագոտիների վերանորոգման և փողոցների գծանշման նպատակով ասֆալտապատման աշխատանքների ավարտից հետո գծանշման ենթական փողոցների ցանկն անմիջապես տրամադրվում է համապատասխան կառույցներին` վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու համար: Հանձնարարվել է գծանշումները կազմակերպել հնարավորին սեղմ ժամկետում, որպեսզի ապահովվի անտանգ երթեկ ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների համար:
Անդրադառնալով վարչական շրջանների կողմից ներկայացված տարածքներում անձրևներից հետո առաջացած ջրակուտակումները վերացնելու ուղղությամբ տարվող միջոցառումներին` զեկուցվել է, որ համապատասխան աշխատանքներ են տարվում ջրահեռացման համակարգերի ընթացիկ նորոգման ուղղությամբ: Սանմաքրման ձեռնարկությունների ուժերով էլ մաքրվել են ջրընդունիչ, անձրևորսիչ ցանցերն ու ջրատար համակագերը, առանձնացվել են նաև այն տարածքները, որտեղ բացակայում են համակարգերը և, որոնք պահանջում են կապիտալ ներդրումներ:
Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններ-համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների շրջանակում արդեն վերանորոգվել է 752 շքամուտք: Ծրագրում ներառված մյուս շենքերում աշխատանքները կավարտվեն մինչև սեպտեմբեր:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ և այժմ ընթացքի մեջ են շենքերի, բաշխիչ կայանների, ինչպես նաև գազատար և ջրատար խողովակների մաքրման, ներկման և պատշաճ սանիտարական վիճակի ապահովման աշխատանքները:
Այգիներում, պուրակներում և մետրոպոլիտենի տարածքում WiFi համակարգի տեղադրման հետ կապված <<Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն>> ՊՓԲԸ-ի տնօրենը զեկուցել է, որ մշակվել է տեղադրման քարտեզ և կապի օպերատորի հետ քննարկումից հետո կմեկնարկեն տեղադրման աշխատանքները:
Անդրադառնալով գեղարվեստական լուսավորության ցանցում եղած թերությունների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին` զեկուցվել է, որ առկա թերությունները վերացված են և բանակցություններ են ընթանում հնարավոր ներդրողների հետ` լուսավորման նոր ծրագրերի կազմակերպման համար:
Աշխատանքներ են տարվում նաև մայրաքաղաքում չգործող, սակայն վերագործարկման ենթակա շատրվանների և ցայտաղբյուրների վերագործարկման ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն