Քիչ առաջ Aravot.am-ին զանգահարեցին դիմորդներ եւ ծնողներ, որոնք երկու օր է՝ անհամբեր սպասում են քննական ցուցակներին, որոնցով պարզ է լինելու, թե ում՝ ինչ թափուր տեղ է բաժին հասել: Նրանք նեղսրտել էին, որ դեռ երեկվանից ցուցակները պետք է կախված լինեին ԵՊՀ-ում, իսկ ԿԳ նախարարությունից անորոշ պատասխաններ են տալիս: Հավաքվածների մի մասը այս պահի դրությամբ շարժվում է ԿԳ նախարարության շենք:
ԿԳ նախարարության հասարակայնության եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը Aravot.am-ին վստահեցրեց, որ ցուցակները պատրաստ են, դրանց կախվելը՝ րոպեների հարց:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ