Լրահոս
Օրվա լրահոսը

Զենքի հափշտակության գործը կքննվի դռնփակ

Հուլիս 17,2012 14:04

դատավոր Մնացական Մարտիրոսյան

ՀՀ ոստիկանության զորքերի տեխնիկայի և սպառազինության գծով հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանի դեմ  հարուցված զենքի հափշտակության գործը կքննվի դռնփակ: Այդ մասին հուլիսի 17-ի դատական նիստում որոշում կայացրեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝  դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Դատարանն այսպիսով բավարարեց ամբաստանյալի պաշտպան Հասմիկ Պապյանի միջնորդությունը՝  հաշվի առնելով  պետական ու ռազմական գաղտնիքի հետ առնչվող նյութերի առկայությունը՝  գործը դռնփակ քննելու մասին: Դատարանը գտավ, որ գործում կան  սպառազինությունների, զենքի ու զինամթերքի չափաքանակի վերաբերյալ տվյալներ, որոնք առնչվում են ՀՀ ազգային անվտանգությանը  և որոշեց գործը քննել դռնփակ:  Միաժամանակ դատարանը որոշեց, որ  գործով դատավճռի հրապարակումը կլինի հրապարակային:

Հիշեցնենք, որ  Վանիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը շահադիտական նպատակով ծառայության շահերին հակառակ օգտագործելու և իրեն վստահված գույքը հափշտակելու համար: Ընդ որում, ըստ նախաքննական մարմնի, ոստիկանության գնդապետ Վ. Մանուկյանը հափշտակել է ոչ միայն գույք, այլ նաև ռազմամթերք ու իրացրել, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք է բերել, ապա պահել հրազեն, ռազմամթերք, կատարել է նաև պաշտոնեական կեղծիքներ:

Վ. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով` շուրջ 10 դրվագով, մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` պաշտոնեական դիրքն օգտագործելով զգալի չափերով գույքի յուրացում կատարելու համար (երեք դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար (4 դրվագ), 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով` երկու դրվագով պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերով ռազմամթերքի հափշտակություն կատարելու համար, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով ապօրինի կերպով ռազմամթերք պահելու, փոխադրելու և իրացնելու համար, իսկ մեկ այլ դրվագով էլ կրկին 235-րդ հոդվածի 1-ին մասով, բայց այս անգամ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք  բերելու և պահելու համար:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031