Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբիոննե՞ր են փակվել

Հուլիս 17,2012 13:45

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում օրեր առաջ, առանց գիտխորհրդի քննարկման, կառավարման խորհրդին ներկայացվեց մի քանի ամբիոնների փակման մասին հարցը:

Մասնավորապես, խոսք գնաց, եւ արդեն փակվել է 3 ամբիոն:

Նշված բուհում կատարվածը դիտվեց որպես անցանկալիներից ազատվելու քայլ, մի մասն էլ սա դիտեց հանրապետական ռեկտորի հերթական գլուխկոտրուկը, այլ կուսակցությունների անդամ բուհական մտավորականությանը «տեղ» տալու համար:

2011թ.-ից բուհի ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց Կորյուն Աթոյանը:

Հանրապետական ռեկտորը մի քանի ուշագրավ «ծրագրեր» իրականացրեց, ինչը դասախոսական անձնակազմի կողմից անհասկանալի է: Մասնավորապես, նրա օրոք պրոռեկտոր դարձավ իր ուսանողական ընկերը՝ Գագիկ Վարդանյանը, որի աշխատավարձը, ըստ մեր աղբյուրի, 800 000 ՀՀ դրամ է: Աշխատակազմի ղեկավարի պաշտոնին նա նշանակեց իր համերկրացուն՝ Լավրենտի Միրզոյանին, իսկ դեկան վերջերս դարձավ դաշնակցական Զաքար Կիրակոսյանը:

Ասում են, որ հանրապետական ռեկտորը մտադիր է եւ անգամ բարեխոսել է բուհի կառավարման խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ, որպեսզի ամբիոնի վարիչ դառնա ՀԱԿ ակտիվիստ Զոյա Թադեւոսյանը:

Կորյուն Աթոյանի օրոք աշխատանքի են անցել հարսը, նրա բարեկամները, տավուշցի իր ծանոթները:

Գ. ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031