Լրահոս
Օրվա լրահոսը

Բոստանջյանը հենց սկզբից անհեռանկարային է համարել 44 ստորագրության հավաքելը

Հուլիս 17,2012 13:44

«Հարսնաքարի» գործով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրություն չհավաքվելու պատճառը ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի համոզմամբ՝ արձակուրդային շրջանն էր: «Ես մեծապես ուզում եմ մտածել, որ հենց այդ հանգամանքով էր պայմանավորված: Կարող է տարբեր ուժեր իրենց ցանկությամբ տարբեր մեկնաբանություններ ուզենան տան, բայց ես ինքս ժամանակին գտնվելով այնտեղ,կարող եմ ասել` պատգամավորները շատ դժվարությամբ են գալիս, իսկ արձակուրդի ժամանակ կարող են ընդհանրապես չգալ, որի պարագայում ես ուղղակի անհեռանկարային էի տեսնում 44 ստորագրությունների հավաքագրումը»,- Aravot.am-ին ասաց պարոն Բոստանջյանը: Մեր հարցին, իսկ մինչեւ հուլիսի 15-ը արձակուրդի գնալը օրենքով թույլատրվոմ է պատգամավորներին , պարոն Բոստանջյանն ասաց. «Միգուցե դա ներկայանա որպես օրենքի խախտում, բայց հիմա այդպես է, ինչ կարող եք անել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031