Լրահոս
Օրվա լրահոսը

Չի կատակում

Հուլիս 17,2012 13:42

list.am-ում տեղադրված հերթական գլուխգործոցը: Հայտարարությունն առաջին հայացքից զավեշտի է նման, բայց իրականում՝ տեղադրողը չի կատակում: Հեղինակը 38 տարեկան տղամարդ է, որին շտապ հարկավոր է 35 հազար ԱՄՆ դոլար՝ Հայաստանից գնալու համար:

Այս հայտարարության մեջ կատակը միայն երիկամը «Բրաբուսի» հետ փոխանակելն է, իսկ օրգանի վաճառքի մասով՝ տղամարդը շատ լուրջ է տրամադրված: Նրա խոսքերով՝ երիկամի հետ կապված  իրեն զանգահարողներ կան, բայց՝ «հետաքրքրվում են՝ ով եմ, ինչ եմ, համ ուզում են, համ էլ՝ ռիսկ չեն անում: Ոչ մեկ սուրբ չի, Հայաստանում տենց գործ  անողներ շատ կան… Ես էլ հո ամեն մեկի դանակի տակ չեմ պառկի: Պիտի մասնագետ լինի»,- վստահեցնում է հեղինակը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031