Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյան. Այս տարի ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 15 միլիոն եվրոյի օգնություն

Հուլիս 17,2012 12:53

Խորհրդարանական ընտրությունների ոչ որակը, ոչ էլ արդյունքները որեւէ կերպ չեն խոչընդոտել Հայաստանի ու ԵՄ համագործակցությանը: Այս մասին այսօր Եվրոպական կառույցների հետ Հայաստանի պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 12-րդ նիստում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Արեւելյան գործընկերության երկրներում Հայաստանն ունի իր հստակ տեղը ու մեր առաջընթացն արդեն իսկ ճանաչված ու ընդունված է:

Պարոն Մնացականյանի խոսքերով, «Ավելին ավելիի դիմաց» սկզբունքի շրջանակներում այս տարի ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 15 միլիոն եվրոյի օգնություն. «Էական են Ասոցացման պայմանագրի բանակցությունները, եւ կարեւոր է, որ կարողանանք սկսել Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի բանակցությունների հատվածը»: Պարոն Մնացականյանը նաեւ ասաց, որ այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին հնարավոր կլինի ամփոփել եւ ձեւավորել Ասոցացման օրակարգը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանն էլ նշեց, որ այս տարի կունենանք բանակցությունների երկու փուլ եւ համագործակցության կոմիտեի նիստ, իսկ տարվա վերջում արդեն կլինեն հստակ առաջընթացներ:

Հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ հիշեցրեց ԵՄ վերջին զեկույցը, որտեղ բավական դրական գնահատական է տրվել Հայաստան –Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը: Ըստ պարոն Բաղդասարյանի, սակայն կան որոշ խնդիրներ, որոնց վրա պետք է սեւեռել ուշադրությունը եւ մշակել 25 ծրագրային փաստաթուղթ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031