Հուլիսի 17-ին Քաշաթաղի շրջանում կայացած նախընտրական հանդիպումների ժամանակ Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը հանդիպել է Սիրիայի Ղամշլիի շրջանից Կովսական տեղափոխված մի քանի ընտանիքների, որոնց հետ քննարկել է սիրիահայության խնդիրներին, Արցախ տեղափոխված մեր հայրենակիցների ադապտացիայի հետ կապված հարցերին:
Վիտալի Բալասանյանը նշել է, որ Հայրենիք-Սփյուռք հարաբերություննները պետք է հիմնված լինեն փոխադարձության սկզբունքի վրա: Սփյուռքը մեծածավալ օժանդակություն է ցույց տվել Արցախին և ժամանակն է, որ Արցախն ակտիվորեն մասնակցի հայապահպանության գործին և օպերատիվ աշխատի հայությանը վտանգ սպառնացող դեպքերում: Այսօր սպառնալիքի տակ է Սիրիայում ապրող հայությունը և նրանց ճակատագիրը պետք է լրջորեն հուզի Արցախին:
Այսօր նախագահի թեկնածուն իր քարոզարշավը կավարտի հայրենի Ասկերանում: