2011թ. գրանցված ապօրինի սահմանահատման դեպքերից 6-ով՝ 7 կին ՀՀ սահմանը հատել են խմբակային (ընտանիքով կամ խմբով), նախորդ տարվա 13 դեպքով արձանագրված 25-ի դիմաց, որից 1 դեպքով Հոլանդիայում այլ անձի կենսորոշիչ տվյալներով հանձնվել են միգրացիոն ծառայություններին, ապա ձեռք բերելով մշտական բնակության իրավունք, հետագայում ժամանել ՀՀ:
ՀՀ գլխավոր դատախազության՝ ԱԱԾ մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության ուսումնասիրությունների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ, ազգությամբ հայ, քույրեր՝ Լ. և Վ. Ավագիմյանները, մոտ 10 տարի գտնվելով Դուբայում, զբաղվել են մարմնավաճառությամբ: Այնուհետև քույրերից մեկը Լ. Ավագիմյանը քաղաքացիական ամուսնությամբ ապրել է ազգությամբ արաբ Հասան Մուհամեդի հետ, որից ունեցել է երկու երեխա: Չդիմանալով ամուսնու բռնությանը՝ որոշել է վերադառնալ ՀՀ, ինչի համար գաղտնի վերցրել է քրոջ՝ Վ. Ավագիմյանի անձնագիրը, քանի որ իրենը գտնվել է ամուսնու մոտ: ՀՀ վերադառնալու խնդրանքով դիմել է Դուբայի ոստիկանությանը, որից հետո ԱՄԷ-ում ՀՀ դեսպանից ստացել է քրոջ՝ Վ. Ավագիմյանի կենսորոշիչ տվյալներով վերադարձի վկայական և վտարվել Հայաստան:
Եվս 5 հոգի ՌԴ-ում և Հունաստանում ձեռք բերելով կեղծ հրավեր, հատելով ՌԴ և Հունաստանի պահպանվող պետական սահմանները՝ մեկնել են ԱՄՆ, Ֆրանսիա, Իսպանիա՝ աշխատելու և ամուսնանալու նպատակով: Մասնավորապես, նրանցից երկուսը նույն կեղծ հրավերով ժամանել են Հայաստան, մեկը վտարվել է, մյուսը՝ ձեռք բերել մշտական բնակության իրավունք՝ հետագայում վերադարձվել է Հայաստան: Եվս մեկը, Հունաստանում ձեռք բերելով կեղծ անձնագիր, հատելով Հունաստանի պետական սահմանը, մեկնել է Ֆրանսիա ՝ ամուսնանալու նպատակով, սակայն կեղծիքը բացահայտվել է և վտարվել ՀՀ:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն
Կարդացեք նաև