Կառավարության հուլիսի 19-ի նիստում նախատեսվում է փոփոխություն կատարել 2011 թ. դեկտեմբերի 22-ի որոշման մեջ: Ըստ այդմ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի հավելվածի այն կետը, համաձայն որի՝ ՀՀ արդարադատության նախարարությունը մինչև 2012թ. մարտի 1-ը կառավարություն պետք է ներկայացներ պետական ծառայությունների օմբուդսմենի ստեղծման հայեցակարգը: Նպատակը պետության կողմից ծառայությունների մատուցման ընթացքում առաջացած խնդիրների արագ և անկողմնակալ լուծումն էր:
Որոշման նախագծի հեղինակ ՀՀ արդարադատության նախարարության հիմնավորմամբ, նշված ինստիտուտն առաջարկվում է հանել պետական ծառայությունների օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման աննպատակահարմարության պատճառով:
Հիշյալ փոփոխության ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը, ըստ հեղինակների, այն է, որ պետական ծառայությունների օմբուդսմենի ստեղծման հայեցակարգի մշակման պահանջը կվերանա:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն