Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյան. «Բավական ցածր եմ գնահատում միասնական թեկնածուի շուրջ համախմբվելու ընդդիմության հնարավորությունները»

Հուլիս 17,2012 11:55

Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ հարցազրույցից:

-Ի՞նչ եք կարծում, ընդդիմադիր ուժերին այս անգամ կհաջողվի՞ խուսափել նախագահական պալատն անջատ-անջատ՝ մի քանի շարասյունով գրոհելու ավանդույթից. ԲՀԿ-ի գործոնն ավելացնո՞ւմ, թե՞, հակառակը, նվազեցնում է ընդդիմության համախմբման ռեսուրսը։ 
-Եթե խոսում ենք ընդդիմության մասին, ապա ո՛չ ընդդիմության դասական սահմանման, ո՛չ ԱԺ կանոնակարգ-օրենքի տեսանկյունից միանշանակ չի կարելի ասել, որ ԲՀԿ-ն ամբողջապես ընդդիմադիր դաշտում է գործում։ Գոնե ես դժվար եմ պատկերացնում, թե ԲՀԿ-ն եւ ընդդիմադիր ուժերը նախագահական ընտրություններում կմասնակցեն միասնական թեկնածուով։
Ավելի շատ հակված եմ այն տեսակետին, որ 2013թ. նախագահական ընտրությունների հետ կապված՝ ԲՀԿ-ի քայլերը համահունչ կլինեն իր ստորագրած հուշագրին։ Հակառակ դեպքում, կարծում եմ, կուսակցությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, մենք էլ ձեզ հետ միասին կիմանանք՝ ինչն է պատճառը, որ հուշագրի կոնկրետ կետը չի պահպանում։
Մյուս կողմից՝ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է ամենաբարձր պաշտոնի հավակնորդներին։ Ամռան տապին ծավալվող այս քննարկումներն ավելի շուտ նպատակ են հետապնդում արձակուրդային շրջանում քչից-շատից ակտիվ վիճակում պահել քաղաքական կյանքը եւ աշնանը, երբ արդեն աստիճանաբար կտեղափոխվենք նախագահական ընտրություններով պայմանավորված նախընտրական թոհուբոհի մեջ, հնարավորինս լավ մարզավիճակում ներկայանալ ընտրողներին։
Համենայն դեպս այս պահին բավական ցածր եմ գնահատում միասնական թեկնածուի շուրջ համախմբվելու ընդդիմության հնարավորությունները, մանավանդ արդեն իսկ կան այլընտրանքային թեկնածուներ, որոնք հայտարարել են իրենց առաջադրվելու մասին։ Այսպես թե այնպես, ականատես կլինենք մրցակցային ընտրությունների։
  -Ձեր կուսակիցների մի մասը ողջունում է ընդդիմության միասնական ձեւաչափով հանդես գալու գաղափարը, անգամ պատրաստակամություն հայտնում սատարելու այդ գործընթացին։ Դուք է՞լ եք կարծում, որ պայքարը սեւ-սպիտակի հարթության վրա դնելը բխում է ՀՀԿ-ի շահերից։ 
-Մենք պատրաստ ենք ե՛ւ այդ «միասնական» կոչված տարբերակին, ե՛ւ ընդդիմադիր մի քանի թեկնածուների հետ մրցակցությանը։ Բնական է, որ մենք տպավորիչ հաղթանակի ակնկալիքով ենք մտնելու ընտրապայքարի մեջ՝ համոզիչ հաղթանակ, որ որեւէ մեկի մեջ կասկածների տեղիք չտա ո՛չ արդյունքների, ո՛չ ընտրությունների օրինականության տեսանկյունից։
Ընդհանուր առմամբ, համամիտ եմ գործընկերներիս հետ. երբ դաշտը բաժանված է երկու թեւերի, եւ պայքարը իշխանություն-ընդդիմություն հարթության վրա է, ընտրողի համար ավելի հեշտ է կողմնորոշվել եւ ճիշտ ընտրություն կատարել։ Ընտրություններից հետո՝ հետագա ծրագրերն իրականացնելու առումով էլ, կարծում եմ, շատ ավելի պարզ ու հստակ է դառնում, թե ընտրողն ինչ կոնկրետ ակնկալիքներ ուներ քաղաքական ուժերից։
Այս տեսակետից միասնական թեկնածուի պարագան անհրաժեշտ է ե՛ւ քաղաքական դաշտին, ե՛ւ, ինչո՞ւ չէ, երկրին։ Ի վերջո, միավորում՝ նշանակում է ավելի շատ կառուցողականություն. անձնական, կուսակցական հավակնությունները մի կողմ դնելը եւ ընդհանուր շահերով առաջնորդվելը ինքնին դրական լուրջ էներգիա պարունակող գործընթաց է։
-Իսկ որքանո՞վ հավանական է, որ ԲՀԿ-ն պաշտպանի ՀԱԿ-ի թեկնածուին, եթե վերջինս որոշի կրկին բախտը փորձել ընդդիմադիր դաշտի համախմբման կենտրոնի «ամպլուայում»։
-Ես կբացառեի այդ տարբերակը։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031