Հայաստանի ոստիկանությունը հրապարակել է սեւ շուկայում վաճառվող թմրամիջոցների, այդ թվում՝ կոկաինի, հերոինի, մորֆիի, հաշիշի եւ այլ նյութերի գները։ Ընդ որում՝ նշվել են ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ գները։
«ՉԻ»- ճիշտն ասած՝ ոստիկանության այս հայտարարությունն ավելի շատ զովազդ է հիշեցնում։ Մնում էր, որ վաճառքի կետերի հասցեներն էլ հրապարակեին ու հայտարարեին «ամառային աննախադեպ զեղչերի» մասին։ Չէ, իսկապես, հասարակության ինչի՞ն են պետք այս տեղեկությունները: Եթե ոստիկանությունը դրանով ցանկացել է ասել, որ լիովին վերահսկում է թմրանյութերի սեւ շուկան, ապա դա առանց այն էլ բոլորր գիտեին։ Կամ գուցե ոստիկանները պարզապես փորձում են պաշտպանե՞լ շարքային թմրամոլների իրավունքները։ Ասենք՝ հրապարակում են գները, որպեսզի «բառիգները» նորահայտ թմրամոլ տեսնելիս «թիվ չկրակեն»։ Բան չունենք ասելու, շատ մարդասիրական նախաձեռնություն է։
Բայց ավելի հավանական է, որ ոստիկանությունը որոշել է թմրավաճառներին «հարկային դաշտ բերել»։ Երեւի շուտով կպարտադրեն նաեւ ՀԴՄ կտրոններ տալ գնորդներին։
«Չորրորդ ինքնիշխանություն»