Հատված Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ հարցազրույցից:
– Պարոն Շահգալդյան, Կոտայքի փոխմարզպետը 40 հազար դրամ կաշառք է վերցրել մարզի դպրոցի տնօրենից, ինչո՞ւ Ձեր կողմից վերահսկողություն չի եղել, որպեսզի Ձեր տեղակալը նման քայլի չդիմեր։
– Փաստն արդեն արձանագրված է, բայց նշեմ, որ դա ինձ համար շատ անսպասելի բան էր, այնպես որ տվյալ անձնավորությունը շատ կոպիտ սխալ է թույլ տվել։ Բայց Ձեր ասած հսկողությունն այդքան բազմաթիվ աշխատողների վրա ո՞նց կարելի է իրականացնել։ Իհարկե, բոլորի վրա էլ խիստ պայման դրված է եղել, բայց ինչպես տեսնում եք…
– Իսկ Դուք տեղյակ չե՞ք եղել, որ ինքը նման քայլերի է դիմում։ Երբ սպառնալով դպրոցի տնօրեններից գումար է «շորթել», Ձեզ հետ չի՞ խորհրդակցել այդ քայլին դիմելուց առաջ։
Կարդացեք նաև
– Կարծում ես՝ քո հարցը լո՞ւրջ է։
– Հնարավո՞ր է, որ Ձեզ առաջարկել է նման «գործով» զբաղվել ու վերջում գումարով «կիսվել»։
– Ես ո՞նց կարող էի տեղյակ լինել, ուրեմն ամոթ քեզ, որ նման հարց ես տալիս։
– Ամոթ Ձեր անմիջական տեղակալին, որ նման քայլի է դիմել եւ 40 հազար դրամ կաշառք է վերցրել դպրոցի տնօրենից։
– Դե իհարկե, նրան էլ ամոթ… Դու կասկածում ես, որ ես կարող էի նման գործարքի՞ գնալ: Շատ ճղճիմ տրամաբանություն է։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ժողովուրդ»