Իր տեղակալների հետ հանդիպման ժամանակ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել է օլիմպիական խաղեր մեկնող մարզիկներին հորդորել, որպեսզի նրանք Լոնդոնում կենտրոնանան մարզումների, այլ ոչ թե «Ռուսական տներում» կազմակերպվելիք զվարճալի միջոցառումների վրա: «Գլխավորն այն է, որպեսզի մարզիկներն այս ու այն կողմ քարշ չգան: Ինչո՞ւ շրջել այդ տներում: Նրանք պետք է մարզվեն: «Ռուսական տներ» ով ուզում է՝ թող գնա: Բայց ոչ մարզիկները, որոնք պետք է զբաղվեն իրենց մարզումներով: Այլ բան է՝ մրցելույթներն ավարտելուց հետո», – ասել է Ռուսաստանի վարչապետը:
Այս թեմային Մեդվեդեւը հենց այնպես չի անդրադարձել, քանի որ նախորդ օլիմպիադաներում «Ռուսական տներում» բացասական երեւույթներ քիչ չեն եղել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ