Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի ամսից կթանկանա Հայաստան ներկրվող գազը, ինչը շղթայական ռեակցիայով կհանգեցնի գրեթե բոլոր ապրանքատեսակների թանկացմանը

Հուլիս 17,2012 11:02

Այն, որ Հայաստանում լոկ աշխատավարձով ապրելը գրեթե անհնար է, հայտնի իրողություն է: Խոսքն, իհարկե, գերիշխող մեծամասնության մասին է, որին Հանրապետական կուսակցության ձեւավորած կառավարությունը խոստացել է առաջիկա հինգ տարիներին կրկնապատկել նվազագույն աշխատավարձը։ Եթե անգամ հավատանք, որ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունն ի զորու է իրագործել սեփական ծրագիրը, եթե տա Աստված, որ առաջիկա հինգ տարիներին չլինեն նոր տնտեսական ճգնաժամեր եւ այլ ֆորսմաժորային իրավիճակներ, ու Հայաստանում նվազագույն աշխատավարձն իրոք կրկնապատկվի, ապա դրանից, միեւնույն է, ոչինչ չի փոխվի։ Իսկ չի փոխվի այն պարզ պատճառով, որ արդեն մի քանի ամսից կթանկանա Հայաստան ներկրվող գազը, ինչը շղթայական ռեակցիայով կհանգեցնի գրեթե բոլոր ապրանքատեսակների թանկացմանը։ Ու դեռ հայտնի չէ՝ եթե անգամ կառավարությանը հաջողվի կրկնապատկել աշխատավարձը, նման թանկացումների դեպքում արդյոք մենք ավելի աղքատ չենք ապրի, քան հիմա։ Ընդ որում, այսօր արդեն աշխատավարձով ապրելու անհնարինության մասին խոսում են ոչ միայն շարքային քաղաքացիները, այլեւ անգամ բարձրաստիճան պաշտոնյաները։ Օրինակ՝ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, որի տեղակալին օրերս կալանավորել են 40 հազար դրամ կաշառք ստանալու համար։ Պարոն Շահգալդյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում բացահայտ կերպով խոստովանել է, որ այսօր նորմալ ապրելու միակ ձեւը աշխատավարձից դուրս եկամուտն է. «Դրա համար խելոք մարդիկ աշխատավարձին զուգահեռ ունենում են բիզնես, ապրուստի այլ միջոցներ»։ Մարզպետը նաեւ չի հերքել, որ ինքը հենց այդ «խելոք մարդկանցից» է. «Ես, իհարկե, եկամուտի աղբյուր ունեմ, շատ օրինավոր, մարդ պետք է ապրի՞, թե՞ ոչ, մեր երկրում բիզնեսը չի արգելվում»։ Հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերին, հատկապես նրանց, ովքեր սիրում են ճառել առաջընթացի մասին, խորհուրդ ենք տալիս ամենայն ուշադրությամբ ընթերցել այդ բացառիկ անկեղծ հարցազրույցը, որտեղ իրենց կուսակից ընկերը՝ մի ամբողջ մարզի ղեկավարը, խոստովանում է, որ Հանրապետականի իշխանության տարիներին երկիրը հասցվել է այն աստիճանի, որ անգամ մարզպետի աշխատավարձով հնարավոր չէ ապրել. «Մարդ պետք է ապրի՞, թե՞ ոչ»։ Ահա սա է մեր քաղաքական վերնախավի մտածողության իրական արտահայտությունը, բիզնեսմեն բարձրաստիճան չինովնիկներ, որոնց առավել հոգեհարազատ է ոչ թե սեփական աշխատավարձով, սեփական քրտինքով ապրող աշխատավորը, այլեւ տարբեր ապօրինի «շուստրիություններով» «շատ օրինավոր եկամտի աղբյուր» ապահոված «խելոք մարդը»։ Իսկ քանի դեռ մեր երկրի բարճրաստիճան պաշտոնյան չի հասկացել, որ ինքը կոչված է ծառայելու, որպեսզի աշխատավոր մարդը կարողանա իր աշխատավարձով արժանապատիվ ապրել, այլ ոչ թե փնտրել «ձախ» եկամտի աղբյուրներ, Հայաստանում ոչինչ չի փոխվի։ Բացի, իհարկե, արտագաղթի ծավալներից:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031