«Բարգավաճ Հայաստանի» եւ «Ժառանգության» միջեւ բացահայտ պատերազմ է սկսվել։ Երկու ուժերն իրար մեղադրում են ընդդիմություն խաղալու համար:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը դեռ անցյալ շաբաթ մեզ հետ զրույցում ասել էր, որ, իր կարծիքով, «Բարգավաճ Հայաստանը» պիտի լրջորեն քննարկի՝ միանա՞լ որեւէ նախաձեռնության, ձեւաչափի, որի տակ կլինի «Ժառանգության» որեւէ ներկայացուցչի ստորագրություն։ Երեկ նա պատասխանել է մեր հարցերին։
– Դուք ասացիք, որ ԲՀԿ-ն չի միանա որեւէ նախաձեռնության, որին կմասնակցի նաեւ «Ժառանգությունը», ո՞րն է պատճառը։
– Այո, դա իմ միանշանակ դիրքորոշումն է, որովհետեւ վերջին
Կարդացեք նաև
իրադարձությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ «Ժառանգությունը» ինքնուրույն քաղաքական ուժ չէ, այն կառավարվող
քաղաքական ուժ է, որի վրա այս պահին հստակ հանձնարարական է դրված՝ հանրային այս շարժումը, ընդվզումը (նկատի ունի «Հարսնաքարի» գործը-հեղ.) շեղել, տեղավտխել այլ դաշտ, այն է՝ «Բարգավաճ Հայաստանի» դաշտը, եւ բնականաբար, «Ժառանգության» որոշ պատգամավորներ
ուղղակիորեն ջանք չեն խնայում այդ խնդիրը, այդ հանձնարարականը իրականացնելու համար։ Ուստի, պատահական չէր, երբ ուրբաթ օրը, երբ ԱԺ–ում նախաձեռնվել էր ստորագրահավաք, եւ ստորագրահավաքին մասնակից քաղաքական ուժերը զբաղված էին դրանով, «Ժառանգության» երկու պատգամավորներ Բաղրամյան փողոցում, ԱԺ դարպասների մոտ, չգիտես ինչու, շեղվելով օրվա բուն նյութից եւ բուն խնդրից, ԲՀԿ–ի դեմ ոչ կոռեկտ եւ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ էին անում։ Սա է խնդիրը, եւ կարծում եմ՝ ԲՀԿ–ն պետք է լրջորեն վերանայի այս հարցը եւ չմիանա որեւէ նախաձեռնության, որի տակ կլինի ոչ ինքնուրույն, կառավարելի քաղաքական ուժի ներկայացուցիչներից որեւէ մեկի ստորագրությունը։
– Դուք ասացիք, որ «Ժառանգությունը» ինքնուրույն ուժ չէ, այդ եզրակացությունը միայն ձեր վերը նշած դեպքի՞ց է բխում, թե՞ էլի կարող եք օրինակներ բերել։
– Ընդհանրապես, ես իմ բոլոր հրապարակային գնահատականներում մշտապես խոսել եմ այն մասին, որ այդ ուժը կառավարվող քաղաքական ուժ է, եկեք հիմա չվերլուծենք անցյալ բոլոր դեպքերը՝ կուսակցության համամասնական ցուցակի կազմումը, այդ կուսակցության համամասնական
ցուցակում տարբեր անձանց ներառումը, հետո համամասնական ցուցակի զտման պատմությունը, որը զտվեց տարբեր տեղերում, եւ ընդհանրապես, այդ խմբակցության տարբեր գործիչների վարքագիծը ապացուցում է այն, վկայում է այն, որ տվյալ ուժը ինքնուրույն քաղաքական ուժ չէ։ Սա իմ
միանշանակ եւ վստահ դիրքորոշումն է, ուստի «Բարգավաճ Հայաստանը» պիտի ձեռնպահ մնա այդ ուժի հետ որեւէ ձեւաչավտւմ հանդես գալուց։ Ես կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե ընդհանրապես հավակնում է կուսակցության լիդերի կարգավիճակին, պիտի առնվազն որոշումներ
կայացնելու ունակություն ունենա, այլապես առնվազն զավեշտ է, երբ ստորագրահավաքի ժամանակ ողջ օրվա ընթացքում նա չէր
կարողանում որոշել՝ ինքը պատգամավոր է, թե պատգամավոր չէ, ամբողջ օրվա ընթացքում չէր կարողանում որոշել՝ ինքը Հայաստանում է, թե Հայաստանում չէ, եւ եթե կուսակցության լիդերը այդպիսին է՝ որոշում կայացնելու ունակությունից բացարձակապես զուրկ, բնականաբար, կուսակցությունն էլ, խմբակցությունն էլ պիտի այդ վիճակում լինի՝ կառավարելի տարբեր կողմերից:
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»