Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չպետք է Գագիկ Ծառուկյանն իրեն նախագահի դերում տեսնի

Հուլիս 17,2012 10:34

Հատված Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հարցազրույցից:

 – Վերջին ամիսներին ԲՀԿ-ի կիսաընդդիմադիր վիճակը հաշվի առնելով, որքանո՞վ է հավանական, որ նա կսատարի միասնական թեկնածուի։ Եթե անգամ այդպես լինի, ո՞վ կարող է լինել այդ թեկնածուն։

– Եթե հաշվի առնենք, որ այս երեք ուժերի միջեւ գաղափարական-քաղաքական ընդհանրություններ չկան՝ խոսքը գնում է պլուտոկրատիային դատափետող Դաշնակցության, պլուտոկրատիայի շահերը Հայաստանում ներկայացնող ԲՀԿ-ի, մյուս կողմից՝ լիբերալ իր հիմնական դեմքերով ՀԱԿ-ի եւ Սոցինտերնի անդամ հանդիսացող Դաշնակցության մասին, սրանց միջեւ գաղափարական ընդհանրություններ չկան, եւ այս պայմաններում միասնական թեկնածու կարող է լինել առավելագույնս ապագաղափարացված եւ ապաքաղաքական դեմքը։ Գաղափարական ի՞նչ ընդհանրություն կարող է լինել ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, այսինքն՝ օլիգարխիկ նպատակադրությամբ կուսակցության եւ սոցիալիստական կուսակցության, որն անխնա քննադատում է անցումային շրջանի ավերածությունների եւ  դժբախտությունների պայմաններում սրընթաց հարստացած պլուտոկրատիային։ ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ եւս կան խորը եւ անհաղթահարելի տարաձայնություններ, կնշանակի՝ միայն ապաքաղաքական եւ ապագաղափարական ֆիգուրի առաջքաշումը կարող է ստվերել գաղափարական-քաղաքական այս հակասությունները։ Ո՞վ է այդ թեկնածուն։ Հաստատ ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը, Վահան Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը, ոչ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը (վերջինի տարբերակը զուտ տեսականորեն եմ դիտարկում, թեպետ «Ժառանգությունը» չի բացառում այդ հնարավորությունը): Մյուս կողմից իսպառ բացառվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի սատարման հավանականությունը՝ որպես թույլ օղակ, որին օգտագործելու են գործիքի դերում։ Ճակատագրի հեգնանք է. առաջին նախագահը հայտարարեց, որ պատրաստակամ է դառնալու ժողովրդի ձեռքին գործիք, այսօր դառնալու է այդ միասնական ուժերի ձեռքին գործիք՝ չունենալով եւ ոչ մի շանս միասնական թեկնածուի դերում հանդես գալու համար։ Ինչ վերաբերում է մյուս հավակնորդներին, ապա նրանք ի վերջո ստիպված կլինեն գալու հայտարարի, որ գաղափարական-քաղաքական հարցերից առավելագույնս հեռու կանգնած եւ լուրջ բարեգործական ծրագրերով իր գոյությունը քաղաքականության մեջ արդարացնող Գագիկ Ծառուկյանն ամենահարմար թեկնածուն է։

Այնուամենայնիվ  չպատասխանեցիք,    վերջին    ամիսներին ԲՀԿի կիսաընդդիմադիր  վիճակը հաշվի առնելով, որքանո՞վ է իրատեսական, որ նա կսատարի միասնական թեկնածուի, առավել եւս՝ ի դեմս Ծառուկյանի:

– Եթե Գագիկ Ծառուկյանն իր նշանակությամբ երկրորդ կուսակցության առաջնորդի դերում իրեն տեսավ, ԱԱ խորհրդի անդամի դերում իրեն  տեսավ,  ապա  ինչո՞ւ չպետք է իրեն նախագահի դերում տեսնի։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031