Երեկ երեկոյան Ջերմուկ առողջարանային քաղաքում կայացավ ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարի 5-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:
Աշխարհի 12 ուժեղագույն կին շախմատիստները մինչեւ հուլիսի 14-ը կպայքարեն այս մրցափուլի հաղթողին որոշելու համար: Նրանք են. չինացիներ Հոու Յիֆանը, Չժաո Սյուեն, Ցզյույ Վենցզյուն, Ժուան Լուֆեյը, Համփի Կոներուն (Հնդկաստան), Կատերինա Լահնոն (Ուկրաինա), Նադեժդա Կոսինցեւան եւ Եկատերինա Կովալեւսկայան (երկուսն էլ` Ռուսաստան), հայաստանցիներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, Նինո Խուրցիձեն (Վրաստան), Մոնգոնթուլ Բաթույագը (Մոնղոլիա):
Բացման արարողությունից հետո կատարվեց վիճակահանությունը, որը որոշեց այսօր մեկնարկող առաջին տուրի զույգերին: Նրանք են. Համփի Կոներու-Չժաո Սյուե, Նինո Խուրցիձե-Ցզյույ Վենցզյու, Էլինա Դանիելյան- Լիլիթ Մկրտչյան, Հոու Յիֆան-Բաթույագ Մոնգոնթուլ, Ժուան Լուֆեյ-Կատերինա Լահնո, Եկատերինա Կովալեւսկայա-Նադեժդա Կոսինցեւա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ