Դեռեւս Դոնեցկ գործուղելուց առաջ «Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիա» ընկերությունն իր անցկացրած շահումային ակցիայի հաղթողներին առաջարկել էր կռահել Եվրո 2012-ի կիսաեզրափակչի Իսպանիա-Պորտուգալիա հանդիպման հաշիվը, որպեսզի վերադառնալուց հետո նորից հավաքվեն` ամփոփելու մեկշաբաթյա ուղեւորության արդյունքները եւ պարգեւատրելու վերոնշյալ հանդիպման ելքը ճիշտ գուշակողներին:
Օրերս Դոնեցկ մեկնած երջանիկները նորից «Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիա» ընկերությունում էին: Գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը շնորհակալություն հայտնեց իրենց ակցիային ակտիվ մասնակցելու համար եւ հույս հայտնեց, որ այսուհետ «Կոլկա-Կոլա Հելենիկ Արմենիան» ի դեմս նրանց ունի նոր բարեկամներ:
Այնուհետեւ, հայտարարվեց, որ թեեւ Իսպանիա-Պորտուգալիա հանդիպման հաշիվը ոչ ոք չէր գուշակել, սակայն երկու հոգի` «Առավոտի» մարզական էջի պատասխանատու Աշոտ Հակոբյանը եւ պատանի Շահեն Խանդկարյանը, կռահել էին հանդիպման հիմնական ժամանակի ելքը` ոչ-ոքի: Երկուսն էլ պարգեւատրվեցին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամների ինքնագրերով Եվրո 2012-ի պաշտոնական «Տանգո-12» գնդակով:
Ա. Հակոբյան