Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյան. «Ընդդիմությունը, 4 քաղաքական ուժերը միասնականության խնդիր ունեն»

Հուլիս 16,2012 17:29

4 խմբակցություններ` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» «Հարսնաքարի» հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ էին հանդես եկել, որը, ինչպես տեղեկացրել ենք, ձախողվեց: Չհավաքվեց անհրաժեշտ 44 ստորագրությունը: Այս առնչությամբ Aravot.am-ը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեց, թե ինչու «Օրինաց երկիրը» չմիացավ այդ նախաձեռնությանը, չստորագրեց եւ իր կարծիքով` ինչն էր պատճառը, որ այն ձախողվեց: Հեղինե Բիշարյանի խոսքերով` «Անկեղծ ասած, պիտի ասեմ, որ առաջին հերթին ընդդիմությունը, 4 քաղաքական ուժերը միասնականության խնդիր ունեն: Այն հարցերը, որոնք  առաջ են քաշում, պետք է կարողանան այդ խնդիրները նաեւ առաջ տանել: Առաջ քաշած իրենց խնդիրը, որ միասնական ստորագրահավաք կազմակերպեն եւ նաեւ արտահերթ նիստ հրավիրեն, իրենք ուղղակի 4  քաղաքական ուժերով չկարողացան իրենց որոշումն իրականացնել: Սա, իմ կարծիքով, ամենակարեւոր խնդիրներից մեկն էր, որ իրենք ցույց տվեցին այդ ստորագրահավաքով, որ իրենք միասնական չեն, եւ միասնական առկա քաղաքական ուժերը, որոնց ձայները բավականին շատ են, եւ իրենք հանգիստ կարող են 44 ձայն,44 ստորագրություն հավաքել` չկարողացան: Այստեղ խնդիր ունի ընդդիմությունը: Ե’վ հստակեցնելու, ե՛ւ միասնական գործելու խնդիր ունեն իրենք»:

Իսկ թե ինչու ՕԵԿ-ը չմիացավ այդ նախաձեռնությանը` տիկին Բիշարյանը այսպես բացատրեց. «Մենք չենք գտնում, որ պետք է արտահերթ նստաշրջան հրավիրել, որովհետեւ այստեղ որեւէ դեպքի հետ կապված չկային խնդիրներ, որոնք չէին բացահայտվել եւ չկային բաներ, որոնք ուսումնասիրման կարիք ունեին: Անմիջապես հաջորդ օրը ձերբակալվել են մարդիկ, որոնք մասնակից են եղել այդ ծեծկռտուքին, որի հետեւանքով մահացել է Վահեն: Այս առումով ես կարծում եմ` Ազգային ժողովը անելիք չունի: Հիմնական անելիքը իրավապահ մարմիններինն է, որոնք էլ ձերբակալություններն արդեն կատարել են, եւ վստահ եմ, որ անաչառ քննության արդյունքում նրանք կստանան իրենց արժանի պատիժը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031