Լրահոս
Օրվա լրահոսը

Ապարանցիների ընտանեկան հեռուստաընկերությունը` ննջարանում. «Նիգ-Ապարանում» աշխատում էին ամուսինները, երեխաները և անգամ սկեսուրը

Հուլիս 16,2012 17:12

Հովհաննես Գալստյանը

Ապարանի բնակիչ Հովհաննես Գալստյանի տան ննջասենյակում գտնվող «Նիգ-Ապարան» հեռուստաընկերությունը զարմանալիորեն ոչ մի կապ չունի ապարանցիների մասին հայտնի անեկդոտների ու զվարճալի պատմությունների հետ:

Տան բակում գտնվող բարձր արբանյակային ընդունիչներն ու հեռարձակող աշտարակն արդեն հուշում են այն մասին, որ այստեղ գտնվում է իրական հեռուստաընկերություն:

1997-ին Հովհաննես Գալստյանն իր ընտանիքով է հիմնել «Նիգ-Ապարան» հեռուստաընկերությունը, որն ի սկզբանե տեղակայված էր իրենց ննջասենյակում` ընդարձակ անկողնու և զգեստապահարանի հարևանությամբ:

«Որոշեցինք տան մեջ հիմնել, որ անընդհատ տանը լինենք ու գործի տեղը չգնանք-գանք: Այստեղ դուք ընդամենը մահճակալ կարող եք տեսնել: Սենյակը սենյակ է, ի՞նչ տարբերություն: Պարզապես այդ հարմարությունը այնքանով է լավ, որ ես հաղորդումներ եմ տալիս, ստեղծագործական աշխատանքներ եմ անում, աշխատանքից հետո բազմոցը մոտս է: Դա կխանգարի ի՞նչ-որ բանի, ես մտածում եմ` չի խանգարի»,- ծիծաղելով ասում է Գալստյանը, ով մասնագիտությամբ ինժեներ-հիդրոտեխնիկ է:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031