Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սիմոնյանը՝ Սուրեն Զոլյանի դեպքի առնչությամբ. Պաշտոնը եւ ամբիցիաները հավերժ չեն

Հուլիս 16,2012 16:56

«Ցավում եմ, որ իրադարձություններն այսպիսի ավարտ ունեցան: Պարոն Զոլյանն իմ կոլեգան է եւ ընկերը, բայց իր պահվածքն իսկապես ճիշտ չէր: Պետք է հաշվի առնել, որ պետական բուհի ղեկավարը ենթակա է համապատասխան  լիազոր մարմնին. ԿԳ նախարարը մեր վերադասն է, հետեւաբար՝ նրան  պետք է բոլորը ենթարկվեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ խոսելով Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հետ կապված վերջին դեպքերից:

«Եթե ԵՊՀ-ում նույն բանը պատահեր, ես, միանշանակ,  կհրաժարվեի պաշտոնիցս: Պետք չէ կատարվածի մեջ անձնական ինչ-որ վերաբերմունք տեսնել, պարզապես պարոն Զոլյանի կողմից կոռեկտ չէ աձնական կարծիքը նման կերպ արտահայտելը: Ամեն դեպքում, դա իր ընտրությունն է»,-ասաց ռեկտորը:

Նա հավելեց, որ աշխարհի երեսին ոչինչ հավերժ չէ` ոչ պաշտոնը,  ոչ ամբիցիաները. «Եթե մարդը նորմալ աշխատում է, ոչ մեկը չի կարող նրան հեռացնել պաշտոնից: Չնայած այն հանգամանքին, որ ռեկտորների խորհրդի քննարկման թեմաները բաց են, պարոն Զոլյանի հետ չենք խոսել այդ մասին: Ինձ իրավունք չեմ վերապահել քննարկել նրա անձնական  խնդիրները»,-հավելեց Արամ Սիմոնյանը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031