«Հայաստանի բոլոր սնունդ արտադրող ձեռնարկությունները պետք է ունենան լաբորատորիաներ և պարտավոր են պարբերաբար ստուգել, թե իրենց արտադրած սննդամթերքի մեջ ինչ և ինչքան վտանգավոր տարրեր կան։ Եթե ռիսկերի վրա հիմնված վերահսկողություն է իրականացվում, առաջին հերթին պետք է վստահություն լինի, որ արտադրողներն ունեն այդ ներքին համակարգը»,- «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության գլխավոր վերլուծաբան Ագապի Հարությունյանը:
Հայաստանում պարտադիր հավաստման ենթակա ապրանքներն են` ձուն, այլուրը, սոյայի, ձիթապտղի, արևածաղկի, եգիպտացորենի յուղերը, կենդանական և բուսական ճարպերը, հիդրոգենիզացված յուղերը, մարգարինը, ձկից, խեցգետնանմաններից, կակղամորթերից և ջրային այլ անողնաշարավորներից պատրաստված սննդամթերքը, շաքար, շաքարից պատրաստված կակաո չպարունակող հրուշակեղենը, , մանկական սնունդը, մակարոնային արտադրանքը, ալրային հրուշակեղենը, բանջարեղենի, պտուղների, ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից ստացված տարբեր սննդատեսակները, խմորիչը, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները, քացախը, կերակրի աղը, նավթամթերքը և դրանից պատրաստված յուղերը, օծանելիքը և վարդաջուրը, մազերի խնամքի, բերանի խոռոչի հիգիենայի, սափրվելու, հակաքրտինքային միջոցները և հոտազերծիչները, մանկական ծծակները, երկաթբետոնե շինարարական կրող կոնստրուկցիաները, բետոնից ամրանավորված կամ չամրանավորված պատրաստվածքները, պլաստմասսայե ներարկիչները:
Միաժամանակ նա նշեց, որ ՀՀ կառավարությունը 22.06.2012թ. նիստում ուժը կորցրած է ճանաչել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, որը վերաբերում էր համապատասխանության պարտադիր հավաստմանը: Այդ որոշման ընդունումը գլխավոր վերլուծաբանը հիմնավորում է այն հանգամանքով, որ համապատասխանության պարտադիր հավաստման կիրառումը, որպես ընդհանուր սկզբունք, համարվում է առևտրի տեխնիկական խոչընդոտ, և նման խոչընդոտների հանումը կիրառությունից Եվրամիության որդեգրած ապրանքների ազատ տեղաշարժի ցուցանիշ է: Ըստ Ագապի Հարությունյանի`առկա չէ որևէ էական և լուրջ ապացույց, որ համապատասխանության պարտադիր հավաստման համակարգն էապես ազդում է հայկական շուկայում արտադրանքի անվտանգության վրա, քանի որ հավաստման պայմաններին չհամապատասխանող արտադրանքի վերաբերյալ տեղեկատվություն պարզապես չկա:
Ավելացնենք, որ այս գործընթացը , ՀՀ իրավական դաշտը Եվրամիության ապրանքների ազատ տեղաշարժի պահանջներին համապատասխանեցնելու ևս մեկ քայլ է։
«Փաստինֆո» լրատվական գործակալության