Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաֆիզիկան անտեսվում է, կովկասագիտությունը` զարգանում (Տեսանյութ)

Հուլիս 16,2012 16:05

 «Նախորդ տարի վճարովի ուսուցման համակարգում ուսանողների թվաքանակը քիչ էր, եւ բուհերը չէին   ստանում բավարար հասույթ: Այս տարի Գնահատման եւ թեստավորման կենտրոնով անցել է շուրջ  8500 դիմորդ, որից 1/3-ը բաժին է հասել ԵՊՀ-ին: Անվճար հիմունքներով համալսարան է ընդունվել  381, իսկ վճարովի հիմունքներով` 3126 ուսանող»,-այսօր «Հենարան» ակումբում հայտնեց ԵՊՀ ռեկտոր, ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը:

Նա փաստեց, որ ԵՊՀ-ի որոշ ֆակուլտետներում առկա են թափուր տեղեր` մասնավորապես`  քիմիա, կենսաբանություն, կենսաֆիզիկա, ինֆորմատիկա, առարկաների գծով. «Կենսաֆիզիկան ամբողջ աշխարհում առաջընթաց է  ապրում, իսկ մեզանում հակառակ պատկերն է: Հավանաբար, պատճառը դպրոցներում ֆիզիկայի հանդեպ ուշադրության անկումն է, ինչի հետեւանքով շրջանավարտները լավ չեն տիրապետում առարկային: Թափուր տեղեր կան նաեւ երկրաբանության, ջրաօդերեւութաբանության, եկեղեցաբանության ֆակուլտետներում, փոխարենը`  ուսանողների հաջողված քանակություն կա ռուսաց լեզվի եւ գրականության, ֆրանսերեն լեզվի եւ գրականության, գերմաներեն լեզվի եւ գրականության, իսպաներեն  լեզվի եւ գրականության ֆակուլտետներում»:

Արամ Սիմոնյանը նաեւ նշեց, որ կովկասագիտության ֆակուլտետում արդեն կա 50 ուսանող. «Դա կարեւոր մասնագիտություն է, ըստ  ուսումնական պլանի` ուսանողները կտիրապետեն ադրբեջաներենին, հին վրացերենին, գրաբարին, ժողովուրդների երկրագիտությանը, մշակույթին  եւ պատմությանը»:

Դիմորդների ամենամեծ քանակությունը գրանցվել է, այսպես կոչված, «մոդայիկ» ֆակուլտետներում` միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, ռոմանագերմանական, արեւելագիտություն, ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա, իսկ լրագրություն  ֆակուլտետ  59 դիմորդ ընդունվել է անվճար հիմունքներով:

Պարոն Սիմոնյանի փոխանցմամբ` ԵՊՀ ամենաթանկ ֆակուլտետն է իրավագիտությունը` տարեկան 700.000 դրամ, եւ ամենաէժանը` երկրաբանությունը, մեխանիկան եւ ռադիոֆիզիկան`  տարեկան 286.000 դրամ:

«Բանն այն է, որ մեր երկրում  մասնագիտության գինը որոշելու հատուկ մեթոդիկա չկա: Գինը թելադրում է շուկայի պահանջարկը»,-ասաց ռեկտորը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031