Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկ. Շաբաթ օրն աշխատելը վնասակար է առողջությանը

Հուլիս 16,2012 14:51

 Շաբաթ օրերին աշխատելը բացասական է ազդում մարդու առողջության վրա: Այսօր «Հայելի» ակումբում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: Նրա խոսքերով` «Մեր գործատուները մինչեւ վերջ քամում են մարդկանց, որ ստիպում են` 12 ժամ պիտի աշխատես, դա օրենքի կոպիտ խախտում է, հանցագործություն»: Իսկ սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի սրտային անբավարարության բաժանմունքի գիտական ղեկավար Լիանա Թումասյանի ներկայացմամբ էլ, այն, որ աշխատելու համար կոնկրետ ժամեր եւ օրեր են սահմանված, դա պատահական չէ, եւ գործատուները պետք է հաշվի առնեն դա. «Շաբաթ օրվա աշխատանքն ազդում է առողջության վրա»:

Սրտաբանի կարծիքով հանգստանալու համար 2 շաբաթն էլ բավական է, այս ժամկետից հետո լճացում է սկսվում, եւ մարդիկ ալարկոտ են դառնում. «Բայց նվազագույնը 1 շաբաթ պետք է հանգստանալ»: Սրտաբանի այս կարծիքի հետ համամիտ չէր հոգեբան Սամվել Խուդոյանը: Նրա վստահեցմամբ` հանգստանալու ժամկետը խիստ անհատական է` մարդ կա, մեկ ամիսն է բավական, մարդ էլ կա` 2 շաբաթը. բայց սահմանված ժամկետը 24 օրն է:  Հոգեբանի ներկայացմամբ` լիարժեք  հանգստանալու ցուցանիշն այն է, երբ մարդը հավեսով գնում է աշխատանքի եւ արդյունավետ է աշխատում, ուրեմն` նրա օրգանիզմը լավ հանգստացել է արձակուրդներին: Բժիշկների ներկայացմամբ` հայերը ակտիվ հանգստի սիրահար չեն, շատ քիչ հայեր են նախընտրում այդ կարգի հանգիստը, հիմնականում մերոնք սիրում են ծովափնյա հանգիստ վայելել:

Սրտաբանի ներկայացմամբ, հայերի մեծ մասը հանգստյան շրջանում ուշադրություն չի դարձնում իր քաշի, մարմնի վրա: Բժշկուհին խորհուրդ տվեց բոլոր հանգստացողներին ու չհանգստացողներին՝ օրական գոնե մինչեւ 5 կմ արագաքայլք անել, շատ միրգ ուտել, խուսափել յուղոտ կերակրատեսակներից, բայց եթե ձուկ եք ուտում, ապա գերադասելի է յուղոտ ձուկ:

Աշխատանքային տարվա ընթացքում, եթե մարդն իր հանգստին ժամանակ չի տրամադրում, այսինքն գոնե 1 շաբաթ չի հանգստանում, ապա դա կարող է հանգեցնել թուլության, գերհոգնածության, սթրեսի, որի հետեւանքով էլ կարող է ցանկացած հիվանդություն առաջանալ, եթե կա դրա նախատրամադրվածությունը: Ըստ հոգեբանի, հոգեկան լիարժեք հանգստությունն ամենակարեւորն է, որն էլ կարող է օրգանիզմն էլ հանգստացնել: Դրա համար պարտադիր չէ ծով գնալ, կամ մեկ այլ վայրեր, ընդամենը հիպնոզի սեանսներ եք ընդունում եւ կհանգստանաք թե ֆիզիկապես, եւ թե հոգեպես: Իսկ այդ սեանսների մեթոդները շատ մատչելի են. եթե չեք կարող այցելել հոգեբանի, ապա կարող եք համացանցում գտնել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031