Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղավոր է հետիոտնը, տուգանվում է վարո՞րդը

Հուլիս 16,2012 14:48

ՀՀ ոստիկանության տվյալներով՝ հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելու համար 2012 թ. առաջին վեց ամսում կազմվել է վարչական խախտումների վերաբերյալ 437 արձանագրություն:

Վարորդների իրավունքների պաշտպանությամբ  զբաղվող «Աքիլլես » ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով` շատ  են դեպքերը, երբ հետիոտնին չզիջելու համար վարորդները տուգանվում են այն դեպքում, երբ իրականում մեղավորը հենց հետիոտն է լինում:  «Հետիոտնը ունի պարտականություններ՝ մինչև անցումով անցնելը նա պետք է իմանա`որտեղ պետք է կանգնի: Հետիոտնը պետք է համոզվի, որ չի խանգարի ընթացող  տրանսպորտային միջոցներին, որոնք հնարավորություն չեն ունենա կանգնելու և իրեն ճանապարհ տալու: Սակայն նրանք կանգնում են հետիոտնային անցումի վրա ու սպասում   մինչև իրենց ճանապարհ տան»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց Է. Հովհաննիսյանը:

Ըստ նրա` գործնականում տեսուչները հաշվի չեն առնում հետիոտնի պարտականությունները: Նրանց համոզմամբ` վարորդն անգամ հանդիպակաց երթևեկելի մասը հատող հետիոտնին պարտավոր է զիջել:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031