Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամենափոքր հարսնացուն 14 տարեկան էր, ամենամեծը՝ 42

Հուլիս 16,2012 14:37

«Խրիստինա»  հարսանյաց սրահի տնօրեն Քրիստինա Սեկոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով աղջիկների ամուսնության տարիքից, նախ ողջունեց կառավարության նոր օրինագիծը, որ աղջիկների ամուսնության տարիքը պետք է լինի 18 տարեկանը, ապա հավելեց. «3-4 տարի առաջ մեզ դիմող  աղջիկներից շատերը 17-20 տարեկան էին, այժմ՝ 22-ից մինչեւ 42 տարեկաններն են գալիս: Դա շատ ողջունելի է, քանի որ նրանց ավելի շատ եմ վստահում, քան փոքր հարսնացուներին: 22 տարեկանից բարձր տարիք ունեցողներն ավելի կայացած են, կազմավորված»: Սեկոյանը նշեց, որ ամուսնության համար 22-24 տարեկան հասակն ավելի լավ է:

Նա հայտնեց, որ իր 26 տարվա աշխատանքային փորձի ընթացքում միայն մեկ դեպք է եղել, երբ ամուսնության համար իրեն է դիմել 14 տարեկան

մի աղջիկ, իսկ տարիքով ամենամեծ հարսնացուն, որ ունեցել է գործակալությունը՝ եղել է 42 տարեկան:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031