Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնության միջին տարիքի փոփոխություն է նկատվում. Կարինե Կոյումջյան

Հուլիս 16,2012 14:16

Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանն այսօր հիմնվելով  քաղաքացիական կացության գրանցումների վրա՝ ներկայացրեց կանանց եւ տղամարդկանց ամուսնության տարիքի հետ կապված տվյալներ: Ըստ Կոյումջյանի՝ վերջին 5 տարվա դինամիկան նայելով ակնհայտ է, որ տարեկան շուրջ 100 17-ամյա աղջկա ամուսնություն է գրանցվում. «Օրինակ՝ 2010 թվականին շուրջ 57 17 տարեկան աղջկա ամուսնություն է գրանցվել: Բայց այժմ նվազման տենդենց է նկատվում: Չնայած 18-ամյա աղջիկների դեպքում՝ տարեկան 600-ից  ավելի ամուսնություններ են գրանցվել: Գրանցել ենք  նաեւ 18-ամյա տղաների ամուսնություններ»:

Կոյումջյանը նշեց, որ ավելի երկարաժամկետ վիճակագրական տվյալներն ուսումնասիրելիս կտեսնենք, որ 1980 թվականին  15-19 տարեկան աղջիկների տարիքային խմբում՝ 9 000-ից  ավելի ամուսնություններ են գրանցվել, իսկ շուրջ 800 ամուսնություն եղել է այդ տարիքի տղաների մոտ:

«Ամեն դեպքում ամուսնության միջին տարիքի փոփոխություն է նկատվում. առաջին ամուսնության միջին տարիքը  2010 թվականին տղաների համար եղել է 28-ը, իսկ աղջիկների համար՝ 24,5-ը»,-հավելեց Կոյումջյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031