Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. «Բողոքում են՝ սկսած բնակշահագործման գրասենյակի պետից, վերջացրած դատարանով»

Հուլիս 16,2012 14:00

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քաղաքացիներից ստանում է բազմաբնույթ բողոքներ, որոնց հիմնական մասը հանձնաժողովի լիազորությունների շրջանակից դուրս է: Բողոքում են՝ սկսած բնակշահագործման գրասենյակի պետից, վերջացրած դատարանով, պահանջում են՝ սկսած փողից, վերջացրած արոտավայր տրամադրելով: Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ հարցազրույցում ասաց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց, որ դիմումներում լինում են նաև հարցեր, որոնք իրենց իրավասության շրջանակներում են, և հանձնաժողովը դրանց, իհարկե, անդրադառնում է: «Լինում են առաջարկություններ, նաև` օրենսդրական, մենք դրանց ուշադրություն ենք դարձնում»,-ընդգծեց նա:

Հարցին, թե Ազգային ժողովի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնում 2011 թ. քաղաքացիներից ստացված առաջարկությունների, դիմումների, բողոքների մի զգալի մասը վերաբերել են դատական  մարմիններում  գործերի  քննություններին,  արդյո՞ք այդ միտումը պահպանվել է նաև 2012թ., Դ. Հարությունյանն ասաց.«Դա ոչ մի բանի մասին չի խոսում, հենց դա է խնդիրը»:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ այն, որ դատաիրավական համակարգից բողոքներ են ստացվում, դա ամենևին չի խոսում այդ համակարգի որակի մասին: «Ես ուզում եմ, որ մենք չկապենք համակարգի որակը ստացվող նամակների վիճակագրության հետ, որովհետև մեզանում դեռևս սովորություն կա նամակները հասցեագրել «ԱԺ-ի  նախագահին և բոլոր մյուս վերադաս մարմիններին», և մի քանի այդպիսի բողոք ունենք: Մարդիկ գրում են տարրական մի հարցի մասին, որի լուծումը ակներև ո՛չ մեր իրավասության մեջ չէ, ո՛չ` պետական կառավարման մարմինների, ենթադրենք, տեղական ինքնակառավարման մարմինն է: «Բայց գրում են բոլորին: Ցավոք, այդ վատ ավանդույթը պահպանվում է. ծախսում են իրենց ժամանակը, ծախսում են մեր ժամանակը, և ստիպված ենք լինում յուրաքանչյուր դեպքում արձագանքել, որ դա մեր իրավասության խնդիրը չէ»,-ասաց Դ. Հարությունյանը:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031