Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամուսնության համար գերադասելի է 24-25 տարեկան հասակը

Հուլիս 16,2012 13:56

Ո՞ր տարիքում գրանցված ամուսնություններն են առավել ամուր՝ թեմայի վերաբերյալ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ

հոգեբան Աննա Բադալյանն ասաց. «Ամուսնության համար տարիք որոշելու համար նախ եւ առաջ  պետք է հաշվի առնել այն, թե անձը ինչպիսի հոգեբանական  հասունություն ունի: Գոյություն ունի ֆիզիոլոգիական եւ հոգեբանական տարիք: Հնարավոր է՝ անձը լինի 40 տարեկան, բայց հոգեբանորեն հասուն չլինի, եւ գուցե 18 տարեկան հասակ ունեցողը լինի բավականին կայացած»:

Իսկ թե որն է պատճառը, հիմքը, որպեսզի անձը դառնա հոգեբանորեն հասուն եւ կայուն՝ Բադալյանը նշեց. «Դրա համար գոյություն ունեն մի շարք գործոններ, նախ՝ կարեւոր է բջջային ընտանիքը, որտեղ մեծանում է անհատը: Այսինքն՝ ինչպիսի ընտանեկան մթնոլորտում է մեծանում անհատը, երկրորդը՝ հասարակությունն է, նրանում ձեւավորված արժեքները, որը թույլ է տալիս անհատին ձեւավորվելու որպես հասարակության համար արժանի անդամ»:

Հոգեբանը հավելեց, որ  ամուսնության համար գերադասելի է 24-25 տարեկան հասակը, քանի որ այս տարիքում ոչ միայն ունենում են հոգեբանական առողջ պաշար, այլեւ ձեւավորված են լինում կյանքի հմտությունները:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031