Լրահոս
Օրվա լրահոսը

2009-2011թթ. ՔԿՀ-ներում մահացել է 33 դատապարտյալ

Հուլիս 16,2012 13:44

2009-2011թթ. ընթացքում քրեակատարողական հիմնարկներում մահացել է  ծանր հիվանդությամբ տառապող 33 դատապարտյալ, որոնցից 16-ի մոտ ախտորոշված ծանր հիվանդությունը չի համապատասխանել ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 26-ի 825 –Ն որոշմամբ հաստատված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին:

Ըստ ՀՀ գլխավոր դատախազության Պատիժների և  հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության  ուսումնասիրության՝  8 դատապարտյալի մոտ ախտորոշված հիվանդությունը թեև  համապատասխանել է  հիշյալ ցանկին, սակայն վերջիններս մահացել են մինչև Բժշկական աշխատանքային հանձնաժողովի /ԲԱՀ/ կողմից հարցի քննարկումը:

Մեկ դատապարտյալի մոտ ախտորոշված հիվանդությունը համապատասխանել է  ցանկին, սակայն ԲԱՀ-ի  որոշման վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն:

2 դատապարտյալի մոտ  ախտորոշված հիվանդությունը թեև համապատասխանել է ցանկին, սակայն  Քրեակատարողական հիմնարկի  վարչակազմը հարցը ԲԱՀ-ի քննարկմանը չի ներկայացրել՝  հաշվի առնելով վերջիններիս կատարած հանցագործության ծանրության աստիճանը՝  ՀՀ քրեական օրենսգրքի  104 հոդվածի  2-րդ մաս՝  Սպանությունը,  թեպետ օրենսդրությամբ նման հիմք նախատեսված չէ:

6 դատապարտյալի մոտ ախտորոշված հիվանդությունը համապատասխանել է ցանկին, սակայն նրանցից երկուսը մահացել են մինչև միջգերատեսչական հանձնաժողովի կողմից փորձաքննության կատարումը, մեկը՝ մինչև դատարանի կողմից ՔԿՀ-ի քննարկումը,  իսկ երեքը՝  դատարանների կողմից միջնորդությունները մերժվելուց հետո:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031