Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սոհեյիլ Քոլաջին «պրոբլեմ չունի» եւ ծեծո՞ւմ է հայ կնոջը

Հուլիս 16,2012 13:40

Նազիկ Ղարիբյան

«Սեփականության իրավունքով ունեմ շինություն Կոմիտասի պողոտայի վրա, որը վարձակալությամբ ս/թ փետրվար ամսին հանձնել էի Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սոհեյիլ Քոլաջիին (ծնվել է ադրբեջանաբնակ Ղազվինում)` որպես արագ սննդի սպասարկման կետ օգտագործելու նպատակով: Վերջինս տարածքի ներսում խորովածի մանղալը շիկացած վիճակում դրսից տեղափոխելով շինություն, հալեցրել է շինության լամինատե պատերն ու առաստաղը, պատճառելով ինձ խոշոր չափի նյութական վնաս: Ապրիլի 28-ին վերջինս կտրականապես հրաժարվեց այն վերանորոգել, բարձրաձայնելով. «…ես պռոբլեմ չունեմ, փողին մունաթ, ինչ ուզում ես արա», ինչպես նախկինում էր ասում ,նույնպես կրկնեց. «… փողը ձեզ մոտ լույս ա տալիս»: Տեղի ունեցած վիճաբանության արդյունքում՝ վերջինս իր կնոջ հետ ծեծի ենթարկեցին ինձ մարդաշատ կանգառում, ինչի արդյունքում ստացել եմ գլխուղեղի ցնցում»,- Aravot.am-ի լուրը հաստատելով՝ մեզ հետ զրույցը սկսելով՝ պատմում է Նազիկ Ղարիբյանը:

Վերջինի հաղորդման հիման վրա նախապատրաստվում են նյութեր ոստիկանության Արաբկիրի բաժնում,որտեղ քննչական բաժնի քննիչ Ս. Մարգարյանը քրեական գործ է հարուցում ՀՀ քր. Օր.-ի 118 հոդվածի հատկանիշներով:

«Այս պահին ես գտնվում եմ վկայի կարգավիճակում, իսկ քննիչ Ս. Մարգարյանը ջանքեր է գործադրում, որպեսզի ինձ տվյալ քրեական գործով ներգրավի որպես մեղադրյալ: Այս ամենը նպատակ է հետապնդում,որպեսզի ես հրաժարվեմ ինձ պատճառած գույքային վնասի հատուցումից»,- ասում է հնարավոր տուժողը:

Ն.Ղարիբյանն ասում է, որ ունի փաստեր, որի համաձայն, ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում, որտեղ քննվում է քրեական գործի վարույթը, որոշ անձինք շահագրգռված են ի վնաս իրեն սույն քրեական գործով:

Ավելին, տիկին Նազիկը հայտնում է, որ մինչ քրեական գործ հարուցելը, նախապատրաստվող նյութերով երբ քննություն էր կատարում քննիչ Պ.Բադալյանը, 2012թ. մայիսի 25-ին Սոհեյիլ Քոլաջին եւ իր կինը հնարավորություն են ունեցել ծանոթանալ քրեական գործի նյութերին. «Նրանք իմ եւ տղայիս ցուցմունքների բովանդակությանը ոչ միայն ծանոթացել են, այլ՝ քրեական գործի նյութերից դուրսգրումներ են կատարել` խախտելով նախաքննական գաղտնիության սկզբունքը»,-նշում է Ն.Ղարիբյանը:

Ի դեպ, այդ պատճառով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազին բացարկ է հայտնել տիկին Նազիկը, իսկ քննիչ Պ. Բադալյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն:

Այս գործով Aravot.am-ին հայտնի դարձավ, որ նախաքննություն իրականացնում է քննիչ Ս.Մարգարյանը, ով, ըստ վկայի. «շահագրգռված է քրեական գործի ելքով, քանի որ վերջինս, հանդիսանալով քննիչ Պ. Բադալյանի գործընկերը, շարունակում է վերջինիս ավարտին չհասցված անօրինականությունների շղթան, որն ավելի ակնառու դարձավ հուլիսի 11-ին կայացած առերեսման ժամանակ, որտեղ Սոհեյիլ Քոլաջիին ուղղած հարցերին պատասխանում էր անձամբ` դրսեւորելով կոպիտ, քննիչին անվայել վերաբերմունք իմ նկատմամբ` վիրավորելով իմ անձը:

Առերեսման ժամանակ Սոհեյիլ Քոլաջիին հայտնեց.« Դու մտածված արեցիր ,որ ես ոստիկաններին փող տամ», ինչը շփոթմամբ արձանագրել է քննիչը եւ հետո հասկանալով ասվածի իմաստը»` սկսել է, ըստ վկայի, ինչ-որ շտկումներ կատարել:

Մեր հարցին, թե ինչպես է իր առողջական վիճակը գնահատում. Ն.Ղարիբյանը ասաց, որ մինչ օրս օգտվում է բժշկի ծառայությունից, ունի ցավեր, գլխապտույտ:

Ի դեպ, ծեծից հետո Նազիկ Ղարիբյանը գնացել է ԻԻՀ դեսպանատուն, որտեղ անվտանգության աշխատակիցները ասել են, թե երեկոյան ժամ է, թարգմանը տեղում չի, «Ձեր ուժերով թարգման ճարեք ու եկեք»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031